Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

«Մենակ կաբինետներում նստելով ու կիլոգրամներով պարգևավճարներ ստանալով չի. զրո տոկոսանոց վարկերից գյուղացիները չեն կարողանում օգտվել»

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կորոնավիրուսի համավարակով  պայմանավորված ստեղծված իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը  համարում է անարդյունավետ՝  շեշտելով,  որ այդ ծրագրերի շահառուներից և ոչ մեկ առ այսօր լիարժեք չի կարողացել օգտվել դրանցից:

«Կառավարությունում գյուղատնտեսության ոլորտի համար չորս պատասխանատու անձ կա՝ մեկը մյուսից անգրագետ, ոչ մի նորմալ բան չեն կարողանում անել գյուղացիների հոգսը թեթևացնելու համար: Բազմիցս հայտարարել ենք,  որ  սուբսիդավորումը  բանկերի համար չի, այլ՝ գյուղմթերք արտադրողներինը, մինչդեռ մի քանի օր առաջ էլ այցելել էի Շիրակի մարզ ու այնտեղ երեք բանկեր, որոնք պարտավոր են կառավարության այդ ծրագրի շրջանակներում անտոկոս վարկեր տրամադրել գյուղացիներին՝  վերջիններիս համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում ու տարբեր անհիմն պատճառաբանություններով կա՛մ մերժում են  նրանց վարկ տրամադրել կա՛մ  էլ այնքան խնդիրներ ու դժվարություններ են ստեղծում նրանց համար, որ խեղճ գյուղացին այլևս թքած է ունենում այդ վարկի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հրաչ  Բերբերյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև.

«Ես գտնում եմ, որ անտոկոս վարկն անիմաստ բան է, որովհետև միջազգային նորմերով գյուղացիական վարկերը 2-5 տոկոսով տրվող վարկերն են, որոնք բավականին ձեռնտու են գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Հիմա մեր գյուղացիների շատ չնչին տոկոսին է հաջողվել օգտվել այդ անտոկոս վարկերից, որը, բնականաբար, չի կարող որևէ լուրջ ազդեցությություն ունենալ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական ոլորտի զարգացման վրա. մի մեծ գյուղից, որտեղ բնակչության 80-90 տոկոսի հիմնական զբաղվածությունը   հողի մշակումն է, գյուղմթերքի արտադրությունն է՝ ընդամենը 2-3 տոկոսն է կարողանում բանկերի այդ նախապայամաններին համապատասխանել ու զրո տոկոսով վարկ ստանալ, բա սա ինչպե՞ս կարող ես գյուղացուն մեկնված օգնության ձեռք համարել՝ հատկապես այս պայամաններում, երբ ամբողջ աշխարհն առաջիկայում կարող է հայտնվել պարենի նվազման խնդրի առաջ»:

Բերբերյանը մեկ անգամ ևս  նշեց, որ կառավարության կողմից տրվող սուբսիդիաները պետք է ստանան հենց  ֆերմերները, այլ ոչ թե միջնորդ բանկերը, որոնք նրա խոսքով՝ «լափում են այդ փողը՝ առանց գյուղացու մասին մտածելու»:

«Շատ լավ հասկանում ենք կառավարության չինովնիկներին, որոնց համար ավելի հեշտ է աշխատել մի քանի բանկերի հետ, քան իրենց նեղություն տալ, մի քիչ շատ ջանք թափել ու գտնել, հաշվառել այդ ծրագրերից օգտվելու կարիքն իրականում ունեցողներին: Հայաստանում գյուղատնտեսության սեզոնը սովորաբար սկսվում է մարտ ամսից, բայց մեր կառավարությունը նաև գյուղացիներին աջակցություն տրամադրելու, այդ վարկը տալու հարցը սկսեց քննարկել ապրիլ ամսվա երկրորդ կեսից, ինչը բերեց նրան, որ գյուղացին բանկի «թեթև ձեռքով» այդ վարկը ստացավ մայիս ամսին, երբ արդեն  իր ցանքը կատարել-վերջացրել էր»,- ասաց Հրաչ Բերբերյանը` այս համատեքստում նկատելով նաև, որ արդեն տևական ժամանակ սահմանների փակ լինելու պատճառով գյուղացիներն այսօր կանգնած են նաև պարարտանյութ չունենալու խնդրի առջև:

«Առաջիկայում կարտոֆիլի և բանջարեղենի մշակման ակտիվ սեզոնն է ու գյուղացին պարարտանյութ չունի, բա ինչ են անելու, գյուղացին ոնց ա բերք ստանալու… թող կառավարությունը սրա մասին մտածի, թե չեն մենակ կաբինետներում նստելով ու կիլոգրամներով պարգևավճարներ ստանալով չի»,- եզրափակեց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում