Նոյեմբերի 22-ին` ժամը 21-ն անց 30-ին, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին Սերգո Արամի Մկրտումյանը «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Ամիգո» մակնիշի մոտոցիկլին։ Մոտոցիկլի վարորդ, 1984թ, ծնված Ռոմիկ Նորիկի Պողոսյանը տեղում մահացել է։ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր. օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով։ Այն մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում։