ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բեյները դեֆոլտից 10 օր առաջ չի պատասխանում հեռախոսազանգերին: «Այսօր երբ ես զանգում էի խոսնակ Բեյներին, ինձ նույնիսկ չի հաջողվել, որ հակառակ կողմում լսափողը վերցնեին»,- ասել է Օբաման արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ: նախագահը նշել է, որ ակնկալում է շաբաթ վաղ առավոտյան Սպիտակ տանը տեսնել Կոնգրեսի մյուս առաջնորդներին՝ պետական պարտքի վերին թույլատրելի շեմը բարձրացնելու համար:
Օբամայի մամուլի ասուլիսից կես ժամ առաջ Բեյներն ասել է, որ ԱՄՆ դեֆոլտը կանխելու վերաբերյալ բանակցությունները տապալվել են: «Նախագահ Օբաման չի ցանկանում անել այն, ինչ անհրաժեշտ է անել»,- ասել է Բեյները՝ հավելելով, որ դեֆոլտը կանխելու ծրագիր գոյություն չունի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է, որ Օբամայի հետ բանակցություններին չի մասնակցելու, սակայն կսկսի փնտրել խնդրի լուծման ուղիները Սենատի ներկայացուցիչների հետ:








































