Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մենք տեսաձայնագրելու ենք մարդկային ճակատագրեր խեղած բոլոր դատավորների անունները. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Օրեր առաջ մեր նախաձեռնած Վեթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ արդյունքներ է արձանագրում։ Անցած մի քանի օրերի ընթացքում մեզ են դիմել տասնյակ քաղաքացիներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ովքեր ներկայացրել են վերջին երկու տասնամյակներում տարբեր դատավորների կողմից կայացված ապօրինի, հանցավոր վճիռների պատմությունները։ Պատմություններ, որոնց մի մասը պարզապես ահասարսուռ է՝ իր դաժանությամբ ու անմարդկայնությամբ։

Մեզ դիմած քաղաքացիները ներկայացրել են նաև իրենց նկատմամբ կայացված վճիռների նախապատմությունները, դրանց կայացման գործընթացում ներգրավված նախկին բազմաթիվ պաշտոնյաների առնչությունները դատավորների հետ։ Բոլոր այս պատմությունները առաջիկայում դառնալու են հանրության սեփականությունը։ Մենք տեսաձայնագրելու ենք մարդկային ճակատագրեր խեղած այդ բոլոր դատավորների անունները, պատմությունները և հրապարակելու ենք դրանք՝ հասցեավորված ներկայացնելով բոլոր դատավորներին ու նրանց կայացրած վճիռների վրա ազդեցություն ունեցած անձանց։

Դժվար է անգամ պատկերացնել, որ այդ պատմությունների հրապարակումից հետո դրանց հիմնական դերակատար դատավորները կկարողանան շարունակել պաշտոնավարել, քանի որ նրանք դառնալու են առնվազն հանրային պարսավանքի առարկա։ Վստահաբար, մեր հրապարակած պատմություններում վճիռներ կայացրած դատավորներից շատերի նկատմամբ հարուցվելու են կարգապահական վարույթներ, հնարավոր է՝ նաև քրեական գործեր։

Հավաքագրելով դատական համակարգի զոհ դարձած մեր քաղաքացիների պատմությունները, մենք ըստ էության, կատարում ու կատարելու ենք այն աշխատանքը, որով անցած երկու տարիներին պետք է զբաղվեին իրենց այս առաքելությունը տապալած պետական մարմինները։

Դատական համակարգի զոհ դարձած մեր քաղաքացիների պատմությունները էլ ավելի են խորացնում մեր համոզմունքը, որ դատավորների շրջանում համատարած վեթինգն անխուսափելի է ու այն տեղի է ունենալու։

Լավագույն դատավորներին պետք է պաշտպանել, ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու դատական ակտեր կայացրած դատավորները պետք է դուրս շպրտվեն համակարգից։ Այլ ճանապարհ չկա, որը հիմք կդառնա դատական համակարգը հանցագործ, կոռումպացված ու թալանչի դատավորներից ազատագրելու և որպես վերջնարդյունք՝ անկախ ու արդյունավետ դատական իշխանություն կայացնելու համար։

Հանուն ՀՀ քաղաքացիների ու հանուն Հանրապետության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում