«Ռալֆ Լորեն» ընկերությունը միացել է մի քանի խոշոր ընկերությունների և որոշել է իր արտադրանքից անվճար մոտ 1,5 միլիոն բաժանել կարիքավոր մարդկանց, որոնք պայքարում են կորոնավիրուսային վարակի դեմ, գրում է Good morning America պարբերականը։
Նշվում է, որ Ռալֆ Լորենի կորպորատիվ հիմնադրամը միջոցներ և ռեսուրսներ է նվիրաբերել աշխարհով մեկ օնկոլոգիական հաստատությունների գլոբալ ցանցի աջակցության համար։ Նաև հագուստ և այլ միջոցներ են փոխանցվելու կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժաշխատողներին որպես օգնություն։
«Այս փոքրիկ ժեստով մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր բուժաշխատողներին», ասել է Ռալֆ Լորենը։