Ըստ Neue Zuercher Zeitung կայքի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի դատական հանձնաժողովը նախաձեռնել է երկրի դաշնային դատախազ Մայքլ Լաուբերի՝ պաշտոնից հեռացնելու գործընթացը:
Հաղորդվում է, որ Լաուբերը մեղադրվում է պաշտոնական էթիկայի խախտման մեջ` ՖԻՖԱ-ի հետ կապված աղմկահարույց պատմության պատճառով:
«Լաուբերը մեղադրվում է պաշտոնի չարաշահման, բազմիցս ստելու, ինչպես նաև ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու մեջ, երբ դաշնային դատախազությունն արդեն մի քանի գործ էէր հարուցել ՖԻՖԱ-ի դեմ», – ասվում է հայտարարության մեջ: