Ավստրիան կորոնավիրուսային համավարակի հետ կապված մի քանի երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 14-ը:
Նշվում է, որ այդ սահմանափակումները վերաբերում են նաեւ Ռուսաստանին:
Մինչ այդ Ավստրիայի իշխանություններն արդեն մեկ անգամ երկարացրել էին ավիահաղորդակցության արգելքը մինչեւ մայիսի 22-ը: Այն ժամանակ դադարեցվել էր ավիահաղորդակցությունը Չինաստանի, Իրանի, Իտալիայի, Շվեցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ: