Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանը երեկ որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Սասնա Ծռերի վեց ապստամբներին։

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն օրեցօր աճում՝ սպառնալով ամբողջությամբ կլանել ու խժռել մեզ։

Արդեն պարզ երևում է, թե Կրեմլի համակարգմամբ երկու տարի առաջ հեղափոխության և ազգային շահերի հաշվին տեղի ունեցած գործարքը ինչ աղետալի վերջաբան է նախատեսում մեզ համար։

Գործարքի մի կողմում հեղափոխության ալիքը թամբած ներկաներն են, իսկ մյուս կողմում՝ պետությունը զավթած նախկինները՝ իրենց կրեմլյան տերերի հետ միասին։

Գործարքի հիմնական պայմաններից մեկն է՝ խափանել իրական հեղափոխությունը և ամեն ինչ անել, որ ապստամբները դատվեն ու հալածվեն։

Դա էր իրական պատճառը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չէր շտապում բանտից ազատել ռազմագերիներին և քաղբանտարկյաներին, թե ինչու էր վկայակոչում բռնապետության օրենքներն ու դատարանները, որ իբր ինքը օրինապահ է և չի կարող ուղղակի բանտի դռները բացել և նրանց ազատ արձակել։

Դա է պատճառը, որ ապստամբները մինչ օրս ամբաստանյալ են, նրանցից երկուսը՝ բանտված ռազմագերի և դատվում են նախորդ ռեժիմի թխած գործով՝ նրա ենիչերի դատավորի ու դատախազների միջոցով։

Գործարքի այս երկու կողմերն իրենց սև-սպիտակ խաղն են խաղում, իսկ խաղասեղանին դրված է մեր պետականությունն ու ապագան։

Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը Սասնա Ծռերին բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը։

Ավարտվում է ներկաներից մեր ազգային շահերի հաշվին հնարավորը քաղելու փուլը, որին, ըստ Կրեմլի և նրա հայաստանյան խամաճիկների, պետք է հաջորդի ներկաների հեռացումը և չեկիստական կառավարման հաստատումը։

Ուզում եմ այս բոլորին տեղեկացնել, որ ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետության մղվող ազատագրական պայքարի տերը ազգի կորիզն է և նրան անտեսելու ու հալածելու միջոցով չեզոքացնելու ձգտումը պարզապես ծիծաղելի է։

Ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետություն ունենալու մղումը բնական և օրինաչափ է։

Հասել է այն իրականություն դարձնելու ժամանակը և այդ ժամանակն անշրջելի է։

Իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»:

https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/3274193615978047

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում