Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

«168 ժամ». Վ. Օսկանյանի նախընտրական ակտիվացումները՝ համաձայնեցված Ռ. Քոչարյանի հետ

Թերթի տեղեկություններով՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շրջանակներում առաջիկայում պատրաստվում է հիմնադրել նաև ինտերնետային հեռուստատեսություն.

«Ավելին՝ հեռուստատեսության հիմնադրման նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, ձևավորվել է բավականին մեծ խմբագրական կազմ, և այն իր գործունեության մասին կազդարարի սեպտեմբերին: Երեկ, ի պատասխան մեր թղթակցի հարցին, «Սիվիլիթաս» հիմնադրամից, ըստ էության, չեն հերքել այս տեղեկությունը՝ հրաժարվելով սակայն մանրամասներ հայտնել նոր ծրագրի մասին: Ասել են միայն, որ ամեն ինչի մասին կտեղեկացնեն աշնանը»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ինտերնետային հեռուստատեսության ստեղծումն առաջիկա ընտրություններին ընդառաջ Վ. Օսկանյանի կողմից իրականացվող բազմաթիվ քայլերից մեկն է միայն: Ըստ նույն աղբյուրների՝ Օսկանյանն իր գործունեությունն իրականացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած.

«Խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական խնդիրներին է վերաբերում, քանի որ թե՛ հիմնադրամի, թե՛ նոր ստեղծվելիք ինտերնետային հեռուստաընկերության ու այլ ծրագրերի վրա բավականին մեծ գումարներ են ներդրվում: Ընդ որում, մեր տեղեկություններով, Վ. Օսկանյանի կողմից ստեղծվելիք ինտերնետային հեռուստատեսության պատրաստած հաղորդումները կհեռարձակվեն նաև Սամվել Մայրապետյանին պատկանող «Հ2» և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերություններով։

Թերթը նաև հավելում է, որ, ըստ քաղաքական շրջանակներում տարվող խոսակցությունների, Վ. Օսկանյանը մտադիր է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմքի վրա նոր կուսակցություն ստեղծել.

«Իհարկե, նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ տարբեր աղբյուրներ տարբեր ժամկետներ են նշում: Ըստ դրանց, եթե Վ. Օսկանյանը կուսակցություն չստեղծի մինչև խորհրդարանական ընտրություններ, դա կանի 2013թ. նախագահական ընտրություններից առաջ: Եթե, իհարկե, քաղաքական դաշտում կտրուկ փոփոխություններ չլինեն, և իշխանություններն ընդդիմության հետ երկխոսության արդյունքում չորոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում