Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն նոր սիրավեպ է սկսել: Բռնցքամարտիկը, ով նոր էր բաժանվել իր նախկին ընկերուհուց` Հոլիվուդի կինոաստղ Հայդեն Պանտիերիից, երկար չդիմացավ միայնակ կյանքին և արդեն հանդիպում է աշխարհահռչակ ֆոտոմոդել Ջեսիկա Ուայթի հետ:
Կլիչկոյի նոր ընկերուհին էապես տարբերվում է նախորդից. հայդենը նրբակազմ շիկահեր իտալուհի է, Ջեսիկան` բարձրահասակ սևամորթ աֆրոամերիկուհի:
New York Post-ի հաղորդմամբ` օրերս զույգին տեսել են Նյու Յորքի ռեստորաններց մեկում: «Ջեսիկան Վլադիմիրին պատմում էր իր մասին, նրանք մտերմիկ զրուցում էին»,- թերթին պատմել է ռեստորանի աշխատակիցներից մեկը:
27-ամյա Ջեսիկան բազմիցս զարդարել է հայտնի ամսգրերի շապիկները, ինչպես նաև նա համագործակցել է այնպիսի հռչակավոր մոդելավորողների հետ, ինչպիսիք են Թոմի Հիլֆիգերը, Ռալֆ Լորենը և Մարկ Ջեյկոբսը: