Փաստաբան Սեդա Սաֆարյանը մտահոգիչ է համարում այն, որ արդարադատության նախարարը կարող է հանրության մեջ կուտակված խնդիրները լուծելու անկարողության դրսևորում ունենալ. «Այսպես ասեմ՝ դուխով չլինել և՛ որպես իրավաբան, և՛ որպես մարդ, ու չպատկերացնել, թե ինչ է կատարվել անցյալում, և անարդար դատական համակարգի պայմաններում որոշել, որ գործող Սահմանադրությունը խոչընդոտում է արդարության վերականգնմանը»:
Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ նախարարը այսպիսի տրամաբանությամբ աշխատել չի կարող. «Ես վստահ եմ, որ առաջիկայում նա մտածի իր աշխատելաոճը փոխելու կամ այդտեղ աշխատելու իր ունակության մասին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































