ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, որ Միացյալ Նահանգները թոքերի արհեստական շնչառության անվճար սարքավորումներ է ուղարկում այլ երկրներ՝ օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում, և ոչ թե հանուն դիվանագիտության, գրում է «Ինտերֆաքս» -ը: «Դրա նպատակը կյանքեր փրկելն է», – ասել է Թրամփը:
Նախագահը նաև հավելել է, որ դա կարող է օգնել դիվանագիտությանը, բայց նպատակը դա չէ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԹԱՇ սարքավորումների արտադրություն է սկսել, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:











































