«Իրականում վիզաների ազատականացումը նաև շահեկան է ԵՄ-ի համար, որովհետև ի վերջո գործընկերային մթնոլորտը, որը մեր երկու սուբյեկտների միջև կա, թույլ է տալիս դրա մասին մտածել։ Սրանք այն հարցերն են, որոնք վերաբերում են սահմանների անվտանգությանը, մարդկանց տեղաշարժին, կգնան կմնան, թե չեն մնա։ Եվ սրանք այն հարցերն են, որ մենք՝ որպես հասարակություն պետք է արձանագրենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին։