Շվեդիայում խիստ կարանտինային միջոցառումներից հրաժարվելը չկանխեց տնտեսական անկումը, գրում է Financial Times-ը:
Շվեդիայի իշխանություններն օրենսդրական մակարդակով կորոնավիրուսի նկատմամբ սահմանափակումներ չեն սահմանել, այլ դրանք ներկայացրել են միայն որպես առաջարկություն: Նման որոշում էր կայացվել, որպեսզի աջակցություն լիներ երկրի տնտեսությանը:
Սակայն, ինչպես նշում է Handelsbanken-ի գլխավոր տնտեսագետ Կրիստինա Նիմանը, հնարավոր է, որ Շվեդիան կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից ոչ պակաս տուժի, քան եվրոպական այլ երկրները: