Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Բանակում «Հելթ թոն» հավելանյութի «փորձարկումներ» չեն իրականացվում. Հայաստանում այն գրանցվել է դեռևս 2019-ին

Մայիսի 16-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հաղորդավարն անդրադարձել էր նոր տիպի կորոնավիրուսի բուժմանն աջակցող «Հելթ թոն» (Health tone) հավելանյութին՝ նշելով, թե անհայտ ծագման այդ դեղամիջոցը փորձարկում են բանակում՝ զինվորների վրա: Կորոնավիրուսով վարակված զինվորների շրջանում հավելանյութի օգտագործման մասին գրել էր նաև ինդոնեզական merdeka.com-ը։ Ամենայն հավանականությամբ այս լրատվամիջոցին հղում անելով էլ՝ հաղորդավարը հայտնում է պրեպարատն արտադրող «անհայտ» ընկերության, դրա կասկածելի արդյունավետության և զինվորների վրա փորձարկման մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենիա Մելքոնյանի հետ։ Նա հայտնեց, որ «Հելթ թոն»-ը ոչ թե փորձարկումների փուլում գտնվող ինչ-որ դեղորայք է՝ ստեղծված COVID-19-ի բուժման համար,  այլ՝ սննդային ակտիվ հավելում՝ հակաօքսիդանտ։

Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 2016-ից, իսկ հավելանյութը գրանցվել է 2019-ի մարտին։ Նշենք, որ «Հելթ թոն»-ը գրանցված է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։

2020-ին գրանցվել է նաև Ինդոնեզիայում,  իսկ այս պահին գրանցման փուլում է գտնվում Սինգապուրում և Թաիլանդում։ Հավելենք նաև, որ սննդային ակտիվ հավելումն արտադրվում և արտահանվում է ՀՀ-ից։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Հելթ թոն»-ը  և ի՞նչ կապ ունի COVID-19-ի հետ

«Հելթ թոն»-ը հակաօքսիդանտ է, որն օրգանիզմում պայքարում է բակտերիալ, վիրուսային վարակների, ինչպես նաև քրոնիկ բորբոքային և ուռուցքային պրոցեսների ժամանակ բջիջներում առաջացած թթվածնի և ազոտի ազատ ռադիկալների դեմ։ Այն չի ստեղծվել կորոնավիրուսի բուժման համար, սակայն իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտագործվել բուժման ընթացքում՝ որպես օժանդակ միջոց։

Ինչ վերաբերում է հավելումը բանակում փորձարկելու մասին լուրերին՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց այն, նշելով, որ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին տեղեկատվությունը մանիպուլյացիա է:

«Հակաօքսիդանտը օգտագործվել է ապրիլի վերջին՝ ԱՆ դիրքորոշում ստանալուց հետո՝ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների բուժմանն աջակցող միջոց»,- նշեց մամուլի խոսնակը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից տեղեկացրին, որ հիշյալ հավելանյութը որպես COVID-19-ի բուժմանն աջակցող միջոց դիտարկելու առաջարկ են ստացել։

Ապրիլի 20-ին ԱՆ-ի նախաձեռնունթյամբ ինֆեկցիոնիստների, վիրուսոլոգների, ռեանիմատոլոգների, ինչպես «Ռիա Ֆարմասյութիքլ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։ Քանի որ այս բուսական հավելումը պատշաճ կերպով գրանցված է եղել, հակավիրուսային ազդեցությունը՝ ապացուցված, քննարկման արդյունքում որոշվել է, որ այն կարող է օգտագործվել՝ որպես բուժմանն աջակցող միջոց։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս հակաօքսիդանտը կարող է կիրառվել որպես կորոնավիրուսի բուժմանն աջակցող միջոց, որից հետո միայն օգտագործվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների շրջանում։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում