Ռուսաստանում «Red Wings» ավիաընկերության հիման վրա կստեղծվի նոր ավիաընկերություն, որը հիմնականում կօգտագործի ռուսական ինքնաթիռները: Երկուշաբթի՝ մայիսի 18-ին, «Ռուսաստան 24» հեռուստաալիքի եթերում այդ մասին ասել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
«Այսօր «Ռոստեքս»-ին պատկանող Red Wings ընկերության հիման վրա կստեղծվի ավիաընկերություն, որտեղ շեշտը դրվելու է հատկապես ներքին ինքնաթիռների օգտագործման վրա», – ասել է նա: Մինչև 2024 թվականը այս ավիաընկերությունը, որի անունը դեռ հայտնի չէ, պետք է ձեռք բերի մինչև 60 Sukhoi Superjet 100 ինքնաթիռ և 16 MS-21 ինքնաթիռ: