Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ամուլսարի հարցն արմատավորված է այնպես, ինչպես Արցախի հարցը․ երբեք հետքայլ չի լինելու

Կառավարությունը հույս ուներ, որ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործն արդեն իսկ հանգուցալուծված կլիներ, սակայն կորոնավիրուսը այդտեղ էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ««Էլարդ»-ի փորձագետները պետք է գային շատ կարևոր մի հարցաքննության մասնակցելու համար՝ այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանելու, սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց՝ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակված է՝ անկախ նրանից՝ «Էլարդ»-ի փարձագետները կգան, թե այլ փորձագետներ։ «Մեզ չի հետաքրքրում՝ որոշումը կլինի հօգուտ Ամուլսարի փրկության, թե դրան դեմ։ Ժողովուրդն իր որոշումը կայացրել է։ Մնում է կառավարությունը համակերպվի այդ որոշման հետ, ընդունի ու օգնի, որ այս հարցն ավելի արագ լուծվի, ու մարդիկ գնան իրենց տները»,- ասաց մեր զրուցակիցը և հիշեցրեց՝ Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս նույն մտքերը հնչեցրել են ու իրենց կարծիքում ոչինչ չի փոխվել։

Բնապահպանի խոսքերով՝ մարդկանց մոտ Ամուլսարի հարցն արմատավորված է այնպես, ինչպես Արցախի հարցը։ «Երբեք հետքայլ չի լինելու Ամուլսարի հարցում։ Հիշո՞ւմ եք «Էլարդ»-ի հետ առցանց կոնֆերանսը։ Դրանից հետևություն անելով՝ կարող ենք ասել, որ փորձագետները Ամուլսարի ծրագրում լիքը խնդիրներ են հայտնաբերել։ Եթե իրենց մասնագիտական կարծիքում փոփոխություն լինի, դա կլինի իրենց խնդիրը։ Ամուլսարի ճանապարհները փակողները այն մարդիկ են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխությանը։ Ոչ միայն ջերմուկցիները։ Ամուլսարի պաշտպանության դեմ հանդես են գալիս հիմնականում նույն մարդիկ, որոնք արեցին հեղափոխությունը։ Եթե կառավարությունը կպնդի, որ պետք է բացվի սար տանող ճանապարհը, ուրեմն մեր և կառավարության ճանապարհները բաժանվում են, ու մենք այլևս նույն ուղղությամբ չենք նայում»,- ասաց բնապահպանը՝ ավելացնելով՝ իրենք պատրաստ են բոլոր սցենարներին։

Շիրակ Բունիաթյանի խոսքերով՝ եթե կառավարության քայլերը կլինեն ընդդեմ Ամուլսարի, վստահ եմ՝ դա կտանի քաղաքական ուժի ինքնասպանությանը, որն իրենք չեն ուզում։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին Ամուլսարի ճանապարհին՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ, սահմանվել է հերթապահություն, մեծ թվով մարդիկ չկան։ «Մենք պոստերը սարքել ենք շրջիկ։ Հիմնականում ցերեկային ժամերին այնտեղ միշտ մարդիկ կան։ Փորձում ենք շատ կուտակումներ չանել»,- ասաց բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում