Friday, 26 04 2024
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

Այն, ինչ կատարվում է, պարզ սև-սպիտակ չէ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հռետորական դիմակայության ուժգնությունը նկատելի է և թերևս աննախադեպ: Առայժմ այդ ուժգնությունը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել քաղաքական մակարդակում, քանի որ հանրային վստահելիության տեսանկյունից ուժերի հարաբերակցությունը բալանսավորված չէ: Այսինքն՝ որքան էլ խոսվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հնարավոր նվազումից, ակնառու է, որ դեռևս չկա որևէ այլ ուժի կամ գործչի հանրային վարկանիշ, որն ի վիճակի է իրական մրցակցության մեջ լինելու Փաշինյանի վարկանիշի հետ: Դա օբյեկտիվ իրողությունն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ քաղաքական, թե՛ նաև սոցիալ-հոգեբանական:

Միաժամանակ ակնառու է նաև, որ ներկայիս հռետորաբանական դիմակայության սրացման նպատակը, քարոզչական կամ հակաքարոզչական ալիքի ուժգնությունը ունի կորոնավիրուսի համաճարակի ֆոնն օգտագործելու նպատակ, մի կողմից՝ դրա հոգեբանական, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական ազդեցությունն օգտագործելու նպատակ: Թիրախում առկա իրավիճակը Փաշինյանի և կառավարության վարկանիշի համար առավելագույնս կորստաբեր դարձնելն է, երբ այն նվազի այնքան, որ այլ ուղղություններում, այդ թվում՝ հակաքարոզչության ուղղություններում, չաճող վարկանիշի պայմաններում արդեն կձևավորվի, այսպես ասած, իրական մրցակցության հնարավորություն: Կհաջողվի հասնել այդ արդյունքին, թե ոչ՝ կախված է, իհարկե, ոչ միայն կառավարության դեմ քարոզչական կամ հակաքարոզչական ալիքից, այլ նաև այն հանգամանքից, թե կառավարությունը որքանով արդյունավետ կկառավարի իրավիճակը և այդ հարցում կերկխոսի հանրության հետ:

Դրա հետ մեկտեղ՝ անկասկած է նաև մի բան: Փաշինյանի հանրային վստահության աստիճանի, վարկանիշի հանդեպ միասնական թիրախավորմանը զուգահեռ՝ առկա է նաև բավականին թեժ գործընթաց արդեն այն շրջանակների ներսում, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը: Բանն այն է, որ Փաշինյանի վարկանիշի նվազմանը միտված գործում որևէ հաջողություն անպայմանորեն ենթադրելու է «ամբողջացում» նաև այդ համակարգի ներսում: Մասնավորապես, այստեղ կա առնվազն չորս հիմնական խումբ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ՀՀԿ, Միքայել Մինասյան, Արթուր Վանեցյան: Կան ավելի փոքր ենթախմբեր: Այդ խմբերի մեծ մասը միմյանց հետ բավականին լուրջ հակասությունների, միմյանց հանդեպ ունեցած բավականին լուրջ պահանջների մեջ են եղել դեռևս միևնույն կառավարող համակարգի շրջանակում: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը ոչ միայն չի վերացրել այդ իրավիճակը, այլև թերևս ավելի է խորացրել այդ ներքին հարցերը: Դրա վկայությունները բազմաթիվ են:

Եվ այդ իմաստով վարչապետի և կառավարության վարկի նվազման հիպոթետիկ թե իրատեսական գործընթացի պարագան դրան ձգտող ուժերի համար առաջացնում է մեկ այլ խնդիր՝ իսկ ո՞վ է օգտվելու դրանից: Եվ այդ խնդիրը, այդ հարցը տվյալ շրջանակում ոչ միայն բաց է, այլև ինքնին արդեն փոխադարձ կասկածների առիթ, ինչը վկայում է, որ Հայաստանում առկա ներքաղաքական թեժացումը բոլորովին սև-սպիտակ պարզունակ սխեմա չէ, այլ շատ ավելի բազմաշերտ մի գործընթաց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում