Friday, 17 07 2026
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը

Մոսկվան ծուղակ է պարտադրել. Երևանին անհրաժեշտ է դուրս գալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նշմարվում է մրցակցություն Ռուսաստանի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցության մեղադրանքների առնչությամբ: Ադրբեջանցիները մեղադրում են Հայաստանին, հայերին՝ թիրախավորելով Նժդեհին, իսկ Հայաստանը ի պատասխան մեղադրում է ադրբեջանցիներին, և օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆաշիստների հետ գործակցած ադրբեջանական լեգեոնի վերաբերյալ փաստեր, և փաստեր նաև այն մասին, թե ինչպես է Բաքվի իշխանությունը նախագահ Ալիևի մակարդակով պատվել մարդու հիշատակ, որը գործակցել է ֆաշիզմի հետ:

Վարչապետ Փաշինյանի ներկայացրած փաստերը բավականին անհարմար դրության մեջ են դնում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Նժդեհին թիրախավորած Ռուսաստանին: Ըստ ամենայնի դա է նաև պատճառը, որ Ռուսաստանի որոշ ԶԼՄ-ներում թափ է հավաքում Նիկոլ Փաշինյանի պապի թիրախավորման թեման, որն, ըստ հրապարակումների, իբրև թե գործակցել է Վերմախտի հետ: Դա Ռուսաստանի՞ց եկող քարոզչություն է, թե՞ Ադրբեջանից, որը բավականին կլոր գումարների դիմաց շրջանառվում է ռուսական դաշտում, ըստ էության նույնիսկ չունի առանցքային նշանակություն, թեև հասկանալը անշուշտ կարևոր է:

Այսպես թե այնպես Երևանն իհարկե ներքաշվում է Ադրբեջանի հետ տեղեկատվական մի պատերազմի մեջ, որի էությունը Ռուսաստանի կամ անմիջապես Պուտինի առաջ «արդարանալն» է: Եվ պետք է նկատել թերևս, որ դեռևս 2016 թվականին Հայաստանում Նժդեհի արձանը կանգնեցնելու պատմության առիթով Զախարովայի մեջտեղ բերված «թեզը» փաստորեն հեռահար ժամանակահատվածում սկսել է աշխատել՝ ըստ էության նաև վկայելով, որ Զախարովան ամենևին էլ, այսպես ասած, անձնական պաշտոնեական վրիպում կամ սադրանք չէ, որ թույլ էր տվել, այլ դրել էր մշակված հեռահար մի ծրագրի սկիզբ, որի նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին Մոսկվայի առաջ «արդարանալու», այսպես ասած, մրցավազք պարտադրելն էր: Դա, ցավոք սրտի, ստացվում է:

Երևանը մի կողմից՝ չի կարող անտեսել Հայաստանի հանդեպ ադրբեջանական մեղադրանքները, մյուս կողմից՝ ըստ էության հայտնվում է մի թելադրված տեղեկատվական պատերազմի գործընթացում, որը խլելու է ռեսուրս, էներգիա, այն դեպքում, երբ դրանք հնարավոր էր տրամադրել տեղեկատվական առավել ռացիոնալ ու երկարաժամկետ խնդիրներ լուծելու ուղղությամբ, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմի առավել կարևոր ուղղությունների առումով:

Երևանին անհրաժեշտ է գտնել այդ անպտուղ և «արդարացումների» մրցավազքից դուրս գալու ճանապարհը՝ միաժամանակ ընդհանրապես փակելով թե՛ ազգային հերոս Նժդեհի հարցում, թե՛ ընդհանրապես այդ թեմատիկայով Մոսկվայի առաջ արդարանալու թեման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում