Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Թինա Կանդելակին սոցցանցի իր բաժանորդներին պատմել է ի ծնե իր արտաքին մի թերության մասին։ Նրա խոսքերով, իր բախտը չի բերել մազերի հարցում, որոնք միշտ թույլ են եղել, իսկ ինչ-որ մի պահի սկսել են առատ թափվել։
Կանդելակին պատմել է, որ մազերը սկսել են սպիտակել արդեն 20 տարեկանում, իսկ երեխաների ծնունդից հետո վախեցել է, որ կճաղատանա։
«Մազերս այնպես էին թափվում, որ ես վախեցա, թե շուտով կեղծամի կարիք եմ ունենալու»,-խոստովանել է նա։
Հեռուստահաղորդավարը նշել է, որ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կարողանա վերականգնել մազերը։ Իր բլոգում Կանդելակին կիսվել է բաժանորդների հետ մազերի գեղեցկության մի քանի գաղտնիքներով։