Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը հոգեբանական շանտաժ է անում. Ալիևին պատերազմ պետք չէ, նրան պետք է լարվածություն

Ադրբեջանանական բանակը հաջորդ շաբաթ հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնելու: Ու չնայած այն հանգամանքին, որ սրանք, ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, պլանային զորավարժություններ են, ամեն դեպքում, վերջին շաբաթներին Արցախի հարցի շուրջ նկատվող լարվածության և պատերազմական հռետորաբանության սաստկացման ֆոնին, սա դիտվում է որպես Բաքվի հերթական ագրեսիվ ուղերձը, որը Երևանում համապատասխան գնահատականի է արժանացել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 18-22-ը ադրբեջանական բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական պլանային խոշոր զորավարժություն:

Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 14-ին հատուկ հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ «զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետեւանքներ»։

«Ռազմինֆոն» հիշեցնում է, որ նման զորավարժություններ Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը: Նախորդը եղել էր մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

https://i.ytimg.com/vi/mHDuhJsNe3w/hq720.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, ընդհանուր առմամբ ի՞նչ եք մտածում այս վերջին իրադարձությունների մասին:

– Ինչքան էլ կարող է՝ տրիվիալ հնչի իմ կարծիքը, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ պատերազմական լուրջ հարվածներ մենք չպիտի սպասենք, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն կարևոր սկզբունքը, մոտեցումը, որ մենք պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմին: Բայց ես չեմ կարծում, թե սա լուրջ պատերազմի նախերգանք է: Եվ այդ կարծիքը ամենից առաջ հիմնվում է Ադրբեջանի ներքին վիճակի վրա՝ սկսած նավթի գների անկումից մինչև Ալիևի իշխանության տատանումներ: Ըստ իս՝ Ալիևի իշխանությունն այս պահին թուլացած է: Նման պայմաններում պատերազմ նրան պետք չէ: Մեծ հաշվով՝ Ալիևին պետք է լարվածություն, որպեսզի փորձի լուծել իր ներքին խնդիրները արտաքին թշնամու պատկերով, բայց ոչ վճռական գործողություններ, որովհետև հաղթանակի հասնելու հավանականությունը շատ չնչին է: Նույնիսկ եթե հասնի դրան՝ իրեն դա մեծ արյուն կարժենա: Իսկ պարտվելու դեպքում նա կկորցնի իր իշխանությունը, քանի որ կպայթի այն մեծ փուչիկը, թե «ես ու հայրս այսքան տարի ոտքի ենք հանում Ադրբեջանը, որ հաղթենք Հայաստանին»: Ինձ թվում է, որ ուղղակի հոգեբանական շանտաժ են անում մեզ, մի քիչ էլ ուզում են իրենց ժողովրդին հույս տալ:

– Այսինքն՝ թե՛ այս զորավարժությունները, թե՛ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի վերջին ակտիվությունը՝ առաջնագիծ գնալը, հայտարարությունները հոգեբանական ճնշման փորձե՞ր են:

– Դա նորություն չէ: Հասանովը միշտ էլ գնացել է առաջնագիծ, նման հայտարարություններ նախկինում էլ է արել: Լարվածության աճն ու թուլացումները ղարաբաղյան հակամարտության պրոցեսում պարբերական բնույթ են կրում: Դա նորություն չէ: ԲԱՅՑ, բնականաբար, մեր բոլոր ծառայությունները պետք է լարված աշխատեն: Այս օրերին կարող է՝ մի քիչ ավելի լարված աշխատեն: Սակայն ես չեմ կարծում, թե պետք է այս պահին սպասենք պատերազմի: Համենայն դեպս, այս պահին չեմ տեսնում ո՛չ ներքաղաքական, ո՛չ էլ արտաքին քաղաքական լուրջ գործոններ, որոնք կարող են պատերազմ հրահրել: Եթե հիշում եք՝ 2018-ին էլ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, կրկին նման մտավախություններ կային, թե «վա՜յ, պատերազմ է սկսվելու, հողերը հանձնում են», և այլն: Ես այն ժամանակ էլ ասում էի՝ հանգստացե՛ք: Եկավ-անցա՞վ այդ հիստերիան: Անցավ: Այժմ էլ հերթական փորձն է հակառակորդ կողմին՝ մեզ, հոգեբանորեն ճնշելու:

– Հասկանալի է: Իսկ չե՞ք կարծում, որ սա կարող է կապված լինել Լավրովի հայտնի հայտարարության, Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական պրոցեսի ակտիվացման, ինչ-որ տեղ գուցե սուբյեկտիվ ակտիվացման, փուլային տարբերակի առաջմղման փորձերի հետ:

– Նկատի ունեք՝ ստիպեն, որ Նիկոլ Փաշինյանը նահանջի՞ գնա: Ո՛չ, բացառվում է: Գիտե՞ք՝ ինչու է բացառվում: Նախ, եթե թողնենք սուբյեկտիվ գործոնը, ամեն դեպքում, ներքին մակարդակում երկու հասարակությունների ու ազգերի միջև թշնամությունը այն աստիճանի է այս պահին շիկացած, որ ոչ մի իշխանություն չունի այդքան ամրություն գնալու փոխզիջումների: Նույնիսկ 2018 թ. ամռանը, երբ Փաշինյանի իշխանության վարկանիշն իր գագաթնակետին էր, եթե այդ վիճակում Փաշինյանը փորձեր «հող տալ», իր իշխանությունը վայրկենապես կփլվեր: Այսինքն՝ հասարակությունը կպայթի ներսից: Ասեմ ավելին. եթե նման հրաման տվեցիր՝ ռազմավարչական համակարգը դուրս կգա կառավարումից բառիս բուն իմաստով: Այսինքն՝ Զինված ուժերի կորպուսների հրամանատարները, գնդերի, գումարտակների հրամանատարները, մեղմ ասած, քեզ գրողի ծոցը կուղարկեն, եթե իրենց հրաման ուղարկեցիր, օրինակ, այսինչ դիրքը թողնել, 10-20 կմ հետ քաշվել և նոր դիրքեր փորել: Կասեն՝ չե՛նք անում: Ի՞նչ պիտի այդ դեպքում անի քաղաքական ղեկավարությունը: Ռազմական ոստիկանություն ուղարկի, որ ձերբակալեն դիրքում զենքը ձեռքին կանգնած սպաներին ու զինվորների՞ն: Նախ, ռազմական ոստիկանության աշխատակիցը չի կատարի այդ հրամանը: Երկրորդն էլ, եթե զենքը ձեռքին դիրք գնաց՝ գերի կընկնի: Ռազմավարչական ապարատը ուղղակի չի ենթարկվի իշխանությանը:

Ձեր խոսքում մի այսպիսի ձևակերպում օգտագործեցիք, որ Ադրբեջանը չի կարող հասնել հաղթանակի: Բայց այս կոնֆլիկտի առանձնահատկություններից մեկն այն է, որ «պատերազմ» ու «հաղթանակ» ասվածն էլ է այս դեպքում շատ հարաբերական, քանի որ կարող են լինել տարբեր ծավալների բախումներ, դիվերսիաներ, միջադեպեր, ռազմական ագրեսիաներ՝ տակտիկական կամ քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:

– Դրան միշտ պետք է պատրաստ լինենք: Խոսքը դիվերսիոն հարձակումների մասին չէ: Ես նկատի ունեմ Ապրիլյան պատերազմի մակարդակի և ավելի ուժեղ սրացումներ:

– Բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ էլ դժվար է ասել՝ ով հաղթեց և ով պարտվեց:

– Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ես միշտ ասել եմ ու միակ մարդն եմ Հայաստանում, որ նման բան է ասում: Այն, ինչ ես եմ ասում, ոչ ոք չի ասում: Իսկ իմ ասածը հետևյալն է. բանակն իր ռազմական խնդիրը լիարժեքորեն կատարել է, բանակը հաղթեց, բայց դրա արդյունքները չիրացվեցին: Այսինքն՝ քաղաքական որոշմամբ հաղթական բանակի ընթացքը կանգնեցվեց: Բանակը մեղք չուներ, որովհետև պատերազմն ինքը ռազմաքաղաքական երևույթ է: Այլ խոսքերով՝ ռազմական դաշտում ձեռք բերված հաջողությունը պիտի ամրագրես քաղաքական, դիվանագիտական միջոցառումներով: Ռազմի դաշտում ձեռք բերվեց հաջողություն, բայց քաղաքական միջոցառումը դա չամրապնդեց:

Այսինքն՝ մենք միանշանակ Ապրիլյան պատերազմում հաղթել ենք: Եվ ինչպես էլ նախկին իշխանություններին վերաբերվենք, ամեն դեպքում մենք Քառօրյա պատերազմում հաղթել ենք: Նախկին իշխանություններին մենք կարող ենք մեղադրել ոչ թե ռազմական անհաջողությունների համար, այլ նրա համար, որ ապրիլյան հաղթանակի պտուղները քաղաքական դաշտում չիրացվեցին: Այսինքն՝ մենք առաջ չգնացինք, ինչ-որ հողեր չգրավեցինք, որ հետո ստիպեինք ադրբեջանական կողմին ինչ-որ զիջումների գնալ: Մենք գերադասեցինք վախկոտի պես պահել ստատուս-քվոն:

– Բայց մենք նույնիսկ 90-ականների ռազմական փայլուն հաղթանակից հետո քաղաքական ու դիվանագիտական ոչ մի լուրջ զիջում չպարտադրեցինք Ադրբեջանին ու չամրագրեցինք մեր ռազմական հաջողությունները քաղաքական դաշտում:

– 94 թվականի զինադադարի հարցը բարդ էր: Այս տարիների ընթացքում այդ հարցը շատ եմ ուսումնասիրել, հարցումներ եմ արել, ամեն հարմար առիթով զրուցել եմ ազատամարտիկների հետ, փաստաթղթեր եմ ուսումնասիրել և կարող եմ ասել, որ 1994-ին մենք ու Ադրբեջանը նման էինք ռինգում իրար դեմ կռվող, արնաքամ լինող երկու բռնցքամարտիկների: Խնդիրն այն էր, թե ո՞վ առաջինը ուշագնաց կլինի: Ու առաջինը Ադրբեջանի ուշքը գնաց: Բայց այնպես չէր, որ մենք շատ լավ վիճակում էինք: Մենք էլ էինք ուժասպառ, մենք էլ էինք ուժերի ծայրահեղ լարումով կռվում: Հետո մենք հաջող հակահարձակման էինք անցել և 94-ի մայիսի դրությամբ մեր ճակատը լայնացել էր, իսկ մեր մարդկային, տեխնիկական ռեսուրսների հարցն արդեն դժվար էր կարգավորել: Եվ, ի վերջո, մենք ունեինք «մեծ եղբայր», որը զենք-զինամթերք էր տալիս հակամարտող կողմերին և այդ միջոցով շատ սիրուն կարգավորում էր Արցախյան կոնֆլիկտը: Եվ նա Մոսկվայում ինչ-որ մի պահի որոշեց, որ պետք է հենց այս կետում կանգնեցնել պատերազմը, որպեսզի կողմերից ոչ ոք վերջնականապես չհաղթի, Հարավային Կովկասում ունենա կիսապատերազմական վիճակ ու այս հակամարտությունում միջնորդի դեր խաղալով՝ Հայաստանին ու Ադրբեջանին մշտապես պահի իրենից կախվածության մեջ: Դրան գումարած էլ՝ զենք վաճառի կողմերին ու եկամուտներ ստանա կամ եկամուտ ստանալու փոխարեն, ասենք, Հայաստանի դեպքում՝ ինչ-որ քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի զիջումներ կորզի:

Բայց 1994-ից հետո, ինչպես էլ վերաբերվենք նախկին իշխանություններին և նախկին ղեկավարներին՝ Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ամեն դեպքում, նրանք իմ գնահատմամբ՝ մեծ գործ են արել բանակաշինության ոլորտում: Եթե 0-ից 10 բալանոց սանդղակով գնահատենք, ապա իրենք արել են 7-8-ի մակարդակի գործ:

– Այսպիսով, եթե ամփոփենք մեր զրույցը՝ հիմնական հարցն այն է, թե հաշվի առնելով ՀՀ ՊՆ-ի զգուշացումը՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ Ադրբեջանը զորավարժությունների քողի տակ կփորձի զինտեխնիկա մոտեցնել սահմանին, նախադրյալներ ստեղծել ռազմական ինչ-որ ագրեսիայի համար կամ նախապատրաստվել դրան: Խոսքը զուտ ռիսկերի առաջացման կամ ավելացման մասին է:

– Տեսականորեն նման ռիսկեր կան, բայց ինքը զորավարժությունը տևելու է 4 օր: Գործնականում շատ մեծ հավանականությամբ վստահ եմ, որ եթե մենք մայիսի 24-25-ին կրկին խոսենք այս թեմայով՝ կունենանք ստանդարտ հանգիստ վիճակ սահմանին: Իհարկե, ապագան գուշակելը անշնորհակալ գործ է: Բայց, այնուհանդերձ, ներկա իրավիճակն ու բոլոր գործոնները հաշվի առնելով՝ շատ ցածր եմ գնահատում պատերազմի հավանականությունը: Բայց պիտի նորից կրկնեմ, որ միշտ էլ պետք է պատրաստ լինել դրան: Բայց ես խորհուրդ չէի տա մեր քաղաքացիներին կամ հասարակությանը անհանգստանալ և մտածել դրա մասին: Կան հատուկ ծառայություններ, կա հետախուզություն, կա բանակային հրամանատարություն: Պարզ է, որ այս օրերին պետք է ավելի ուշադիր լինեն, ավելի զգոն լինեն, հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա հայթայթեն: Բայց դա իրենց գործն է, այս օրերին էլ իրենք պետք է արտահերթ պայմաններում աշխատեն: Հասարակության սովորական անդամը, իմ կարծիքով, այս մասով անհանգստանալու բան չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում