Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Ադրբեջանը ինչ-որ մի բան է նախապատրաստում. նավթի գործոնը ստիպում է Բաքվի ռեժիմին շտապել

«Պատերազմում հաղթելու գրավականի 50 տոկոսը բարոյահոգեբանական վիճակն է: Եվ մենք միշտ դա ցույց ենք տվել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ակտիվ գործողություններ սկսելուց հետո, րոպե առ րոպե, հայկական կողմում ամբողջ ժողովրդի մոտ էմոցիոնալ մեծ պայթյուն է տեղի ունենում, և բարոյահոգեբանական վիճակը բարձրանում ու ամենաբարձր սանդղակին է հասնում: Բոլորի՛ մոտ՝ անկախ ամեն ինչից: Ադրբեջանցիների մոտ լրիվ հակառակն է: Դրա համար էլ ադրբեջանական կողմը 5-10 օրից ավելի որևէ ռազմական գործողություն չի պլանավորում»:

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու մասնավորապես արցախա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է: Նախորդ շաբաթվա վերջին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե իբր հայկական կողմի «սադրիչ գործողությունների ակտիվացման հետ միասին կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»:

Դրան ի պատասխան Արցախի Պաշտպանության բանակը մայիսի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար, կարծես թե, բավականին ցավոտ են եղել»:

Գրեթե միաժամանակ հայտնի դարձավ, որ Հասանովը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի ղեկավար Մահերրամ Ալիևի հետ միասին եղել է առաջնագծում ու մասնավորապես այցելել է Արցախի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական մարտական դիրքեր:

Ի՞նչ է կատարվում սահմանային գոտում և ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերի այս ակտիվությունն ու լարվածությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, Ձեր տպավորությամբ՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերի լարվածությունը շփման գծում: Ի՞նչ «սադրիչ գործողությունների» մասին էր խոսում Հասանովը:

– Ամեն դեպքում, եթե նայում ենք ռազմարվեստի խոշորագույն վերլուծաբաններին, իրենք բոլորը հստակ ասում են, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Եվ ցանկացած դեպքում այն ամենը, ինչ այսօր կատարվում է սահմանին, որևէ քաղաքականության ուղղակի շարունակությունն է: Իսկ թե այդ քաղաքականությունը ո՞ւր կտանի, ինչի՞ կբերի, ինձ թվում է՝ այս պահին հստակ պատասխան տալ որևէ մեկը չի կարող:

– Այսինքն՝ գուցե դա կապված է Արցախի հարցի շուրջ խոսակցությունների, քննարկումների ակտիվացման հե՞տ, որ նկատվում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

– Ամեն ինչի հետ էլ կարող է կապված լինել: Ե՛վ տնտեսական վիճակի, և՛ քաղաքական իրավիճակի, որը ձևավորվել է այսօր աշխարհում: Կարող են լինել նաև այլ խնդիրներ, այլ խորքային հարցեր, որոնցից մենք տեղյակ չենք: Ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ հենց այնպես չի արվում այդ ամենը:

Եվ եթե մի կողմ թողնենք քաղաքականության գործոնը, մանավանդ որ վերջին օրերին քաղաքական տեսանկյունից շատ ու շատ մեկնաբանություններ տրվել է այդ ամենին, և հարցին նայենք զուտ ռազմական տեսանկյունից, ապա այն տեղեկությունները, որոնք հասանելի են բոլորիս, մտահոգվելու որոշակի առիթ իրոք տալիս են, որովհետև մենք տեսնում ենք հստակ նախապայմաններ, որ հակառակորդ կողմը կամ ավելի ճիշտ՝ թշնամին (ռազմարվեստի տեսանկյունից միշտ դիտարկվում է որպես հակառակորդ, բայց մենք միանշանակ կարող ենք անվանել թշնամական կողմ) նույնիսկ համավարակի տարածման այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը տարված է առողջապահական խնդիրներով, ադրբեջանցիները որոշակի միջոցառումներ են ձեռնարկում, քայլեր են անում, որոնք լուրջ մտածելու տեղիք են տալիս ռազմական տեսանկյունից: Իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, անցկացնում են զորավարժություններ, ականանետային կրակի ենթարկվեցին մեր դիրքերը… Ի դեպ, անցած 2 տարիների ընթացքում դա առաջին դեպքն էր, երբ մեր դիրքերի վրա ականանետային կրակ են բացում: Սրանք լուրջ մտորումների տեղիք են տալիս: Մենք շատ լուրջ պետք է մտածենք, հասկանանք: Ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները շատ ավելի լայն և լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, քան մենք, և ճիշտ գնահատականներ կտրվեն, ճիշտ հետևություններ կարվեն, ինչպես կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք թույլ չեն տա Ապրիլյան պատերազմի կրկնություն:

– Տեղեկատվության պակաս կա: Հասանովը հայկական կողմին է մեղադրում «սադրանքների» համար, բայց արցախյան կողմը պատասխանել է, որ արցախյան բանակը պատասխանել է հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին և դրանք, կարծես թե, ցավոտ են եղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Ի՞նչ միջադեպերի մասին է խոսքը:

– Եկեք հասկանանք, որ այսօրվա պատերազմը, այն պատերազմը, որ ժամանակակից պայմաններում վարելու ենք, երևի 90 տոկոսով տեղի է ունենում այլ հարթություններում, ոչ թե մարտադաշտում, և նույնիսկ եթե տեղյակ էլ չենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել, ամեն դեպքում նմանատիպ հայտարարությունները ակտիվ պատերազմական գործողություններ են լրատվական, հոգեբանական, բարոյահոգեբանական ճնշման դաշտերում: Եվ այս իմաստով Հասանովի այդ խոսքերը, որը նա ասել էր առաջնագիծ այցելելուց հետո, ես անձամբ դիտարկում եմ այսպես, որ ցանկացած դեպքում ակտիվ մարտական գործողություններ վերսկսելու համար կողմերից մեկը, որն ինքն է լինելու նախահարձակը, սկսելու է ակտիվորեն  նման հայտարարություններ տարածել, որպեսզի հետո, հենվելով դրա վրա, հայտարարի, թե «մենք ստիպված էինք լռեցնել հակառակորդին»: Ի դեպ, նույնը եղավ նաև 2016 թ. ապրիլին: Հիշենք, որ Ապրիլյան պատերազմը սկսվեց լրիվ նույն տրամաբանությամբ: Ադրբեջանական կողմը չհերքեց, որ իրենք են հարձակվել, ասաց, թե «մենք ենք հարձակվել, բայց հարձակվել ենք այն բանից հետո, երբ հայերը սկսեցին գնդակոծել մեզ, մեր բնակավայրերը, մեր դիրքերը… Մենք կորուստներ ունեինք և մենք ստիպված եղանք ձեռնարկել միջոցառումներ՝ լռեցնելու հայկական կողմին»:

– Եվ հենց Հասանովն էր դա ասում հետագայում «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

– Այո՛, հենց Հասանովն է ասել: Եվ հիմա նորից նույնը նախապատրաստում են: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել, ապա եթե Արցախի Հանրապետության պաշտոնական գերատեսչությունը հայտարարում է, որ մենք ադրբեջանական կողմին ցավոտ հարվածներ ենք հասցրել, ապա դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը առաջինը որոշակի գործողություններ է իրականացրել մեր դեմ: Հիշենք ականանետային կրակը, նաև ունեցանք զինված ուժերի սպայի կորուստ. մայոր է զոհվել ականաբեկորային պայթյունից: Ուրեմն այս ամենի արդյունքում հայկական կողմը կարող էր պատասխան գործողությունների դիմած լինել: Բացի այդ, հայկական կողմը արձանագրել և հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկել է Հասանովի այցը, և եթե մենք նախահարձակ էինք՝ կարող էինք թույլ չտալ նրա այցը առաջնագիծ: Այս ամենը, իհարկե, շատ ցավոտ է ադրբեջանական կողմի համար: Նրանց շատ ցավոտ են նաև տեղեկատվական դաշտում նրանց ստացած հարվածները, շատ ցավոտ են նաև քաղաքական դաշտում ստացած հարվածները, որոնք այսօր Ադրբեջանում քաղաքական իմաստով բավական լուրջ խնդիրներ են առաջացրել: Այսօր էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը Ադրբեջանի համար շատ ցավոտ պատասխաններ է տվել: Մասնավորապես, լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կասեք Լավրովի հայտարարությունների մասին, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը ասել է, թե «չեմ պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները, բայց կարող եմ ասել, որ նա մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել»:

– Իսկապես Արցախի ՊԲ-ն նման բան ակնարկել էր, որ թեև Հասանովի այցը առաջնագիծ եղել է Արցախի ՊԲ համապատասխան ծառայությունների տեսանելիության դաշտում, այդուհանդերձ հայկական կողմը որևէ գործողություն չի ձեռնարկել:

– Այո, արդեն նշեցի, որ մեր կողմից դրա մասին հայտարարվել է, որ մենք ամբողջությամբ դիտարկել են Հասանովի այցը, վերահսկել ենք, տեսել ենք: Փառք Աստծո, վերջին տարիներին այդ առումով բավական լուրջ ձեռքբերումներ ունենք և ռազմաճակատի ողջ գծով կարողանում ենք ժամանակին հայտնաբերել նրանց տեղաշարժը, որոշակի գործողություններ և այլն, և այլն: Այդ առումով մենք բավական բարելավել ենք մեր վիճակը: Իհարկե, դա չի նշանակում, որ ամեն ինչ կատարյալ վիճակում է: Բայց համեմատած նախկինի հետ՝ բավական մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել՝ սկսած 2016 թվականից:

– Մի քանի օր առաջ ՀՀ ՊՆ խոսնակը, կարծեմ, ասել է, որ առաջնագծում մեծ թվով գերժամանակակից տեսադիտարկման սարքեր են տեղադրվել: Ի՞նչ սարքերի մասին է խոսքը:

– Դրանք հետախուզական նշանակության դիտասարքեր են, որոնք մեծ խորության վրա դիտարկում են ապահովում: Այդ սարքերն ունեն գիշերային տեսողության համակարգեր, ունեն մարմինների ջերմային հայտնաբերման սարքեր, այսինքն՝ նաև ջերմատեսիլ են, և դրանցով բավական մեծ խորության վրա՝ այնպիսի խորության վրա, որը մեզ թույլ է տալիս անմիջապես հստակ պատկերացում կազմել, թե ինչի՞ է հակառակորդը պատրաստվում, ի՞նչ է ուզում անել, այդ ինֆորմացիան մենք հստակ ստանում ենք: Եվ համարյա ողջ ռազմաճակատի գծով մենք ունենք տեղադրված այդ սարքերը: Իմիջիայլոց, ադրբեջանական կողմը բավական վաղուց մեծ հիստերիա էր բարձրացրել, թե «հայերը, որ խոսում են այդ համակարգերի մասին, Ամերիկայից են դրանք ձեռք բերել, միայն Ամերիկան ունի նմանատիպ համակարգեր»:

– Իսկ ինչո՞վ են պայմանավորված ադրբեջանական բանակի հրամանատարության այցերը շփման գիծ: Նրանք ինչ-որ բանով անհանստացա՞ծ են, թե՞ սադրանքներ են նախապատրաստում:

– Չի բացառվում: Ոչինչ չի կարելի բացառել, և ես նորից եմ ասում՝ հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները շատ ավելի խորը և ճշգրիտ տեղեկություններ ունեն հակառակորդի գործողությունների մասին: Այս պահի դրությամբ, դատելով այն տեղեկություններից, որոնք մեզ հասանելի են, ձեռնարկվող քայլերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը, կարծես թե, փորձում է նախապատրաստել ինչ-որ մի բան: Իսկ դա տեղի կունենա, թե ոչ՝ ես չեմ կարող ասել: Բայց, համենայն դեպս, այն, որ Ադրբեջանն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, նաև, կարծես, քաղաքական ճգնաժամ է սկսվում, և այս ամենը կարող է պատճառ հանդիսանալ որոշակի արկածախնդիր գործողությունների:

– Եկանք ամենակարևոր հարցին: Փորձեցինք կազմել իրավիճակի ընդհանուր պատկերը՝ կորոնավիրուսի ճգնաժամը, տարածաշրջանային և միջազգային իրադրությունը, նավթի գների անկումը, Ադրբեջանի ներքին խնդիրները, ֆինանսատնտեսական խնդիրները, դիվանագիտական սրացումները Ղարաբաղի հարցի շուրջ, «Լավրովի պլանը» առաջ բերոլու հանգամանքը: Եվ հիմնական մտահոգությունը այս համատեքստում այն է, որ նման իրավիճակներում, երբ հատկապես նավթային ճգնաժամ է սկսվում, Բաքվի ռեժիմը կարող է գնալ ռազմական նոր արկածախնդրության՝ մարդկանց ուշադրությունը այդ խնդիրներից, ներքին խռովությունները կանխելու և մի շարք այլ խնդիրներ լուծելու նպատակով: Լավրովը հիմա արդեն բացահայտորեն է խոսում «Լավրովի պլանի» մասին, որն, ի դեպ, հենց այն ժամանակ է օրակարգ բերվել: Որքանո՞վ է հնարավոր, որ նույն սցենարը կրկնվի Մոսկվայի հավանությամբ կամ Ադրբեջանի նախաձեռնությամբ:

– Մենք արդեն խոսեցինք այն մասին, որ ունենք բավական լուրջ տեխնիկական միջոցներ՝ վերահսկելու ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժը, ինչը հնարավորություն է մեզ տալիս ավելի լիարժեք պատկերացում կազմել, վերլուծություններ անել, թե ի՞նչ է սպասվում, ինչի՞ պիտի սպասենք: Կարծում եմ՝ կլինեն տեղեկություններ նաև այլ աղբյուրներից: Ինձ թվում է՝ մենք թույլ չե՛նք տա, որ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին: Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք ընդհանրապես բացառել որևէ բան: Այն, որ Ադրբեջանը կարող է գնալ արկածախնդրության, ավելի հավանական է, քան այն, որ նա կլռի: Դա իմ անձնական կարծիքն է: Եվ կարծում եմ, որ մենք ուղղակի դատապարտված ենք ավելի պատրաստ լինելու նմանատիպ սցենարներին: Մենք այլ ելք չունենք:

Եվ, իմիջիայլոց, դեռևս կորոնավիրուսից առաջ, տնտեսական խնդիրներից առաջ՝ վաղուց ասել եմ, որ Ադրբեջանը փորձելու է շուտափույթ կերպով, թեկուզ ռազմական ճանապարհով լուծել որոշակի խնդիրներ, քանի որ նա ունի նավթի խնդիր, այդ նավթը անսպառ չէ, և ինքը շատ լավ հասկանում է, որ երբ այդ նավթը դադարի ազդեցության գործիք լինել եվրոպական երկրների կամ միջազգային խոշոր խաղացողների համար և այդ երկրները կորցնեն իրենց հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ, Ադրբեջանը ընդհանրապես կկորցնի որևէ հնարավորություն Արցախը հետ բերելու: Դրա համար նա փորձելու է որքան հնարավոր է՝ արագ անել այդ ամենը:

– Բայց հիմա նա հույս ունի, որ կարող է ռազմական հարձակումով ինչ-որ տարածքնե՞ր գրավել:

– Տեսեք՝ խնդիրը որն է: Ես վերջին տարիներին միշտ ասել եմ, որ ադրբեջանական կողմը 5-10 օրից ավելի որևէ ռազմական գործողություն չի պլանավորում և չի կատարելու: Կան որոշակի գործոններ, էական, լուրջ գործոններ, որոնք ազդում են դրա վրա: Ես նշեմ դրանցից մեկը՝ ամենակարևորը: Դա բարոյահոգեբանական վիճակի գործոնն է: Նույն Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ակտիվ գործողություններ սկսելուց հետո, րոպե առ րոպե, հայկական կողմում ամբողջ ժողովրդի մոտ էմոցիոնալ մեծ պայթյուն է տեղի ունենում, և բարոյահոգեբանական վիճակը բարձրանում ու ամենաբարձր սանդղակին է հասնում: Բոլորի՛ մոտ՝ անկախ ամեն ինչից: Ադրբեջանցիների մոտ լրիվ հակառակն է: Եվ ռազմական ակտիվ գործողությունների սկսվելուց 5, 6, 7 կամ 10 օր հետո բարոյահոգեբանական վիճակը ադրբեջանցիների մոտ հասնում է մինիմալի: Նրանք այս խնդիրն ունեն և իրենք էլ շատ լավ հասկանում են, որ կա նման խնդիր:

– Ենթադրում եմ՝ ռազմագիտորեն ապացուցված և հիմնավորված փաստի մասին եք խոսում:

– Մենք խոսում ենք՝ վերլուծելով անցյալում տեղի ունեցած բազմաթիվ գործողություններ՝ սկսած 1988 թվականից, որոնք հստակ ցույց են տալիս՝ ի՞նչ է տեղի ունենում բարոյահոգեբանական առումով: Իմիջիայլոց, ասեմ՝ իհարկե, շատ լավ է, որ ունես լավ սպառազինություն, ռազմական տեխնիկա, հանդերձավորում և այլն, շատ լավ է, երբ ունես ամենալավը, նորագույնը, որակյալը, բայց պատերազմում հաղթելու գրավականի 50 տոկոսը բարոյահոգեբանական վիճակն է: Եվ մենք միշտ դա ցույց ենք տվել:

Օրինակ, 1992 թ. ամռանը, երբ բավական լուրջ անհաջողություններ ունեցանք Լաչինը գրավելուց հետո, հիմնական պատճառը հենց դա էր. մեզ մոտ ինչ-որ բան կոտրվել էր բարոյահոգեբանական առումով, բայց եկավ Վազգեն Սարգսյանը, կոչով դիմեց՝ մահապարտների գումարտակ հավաքելով, ու ամեն ինչ նորից սկսեց արթնանալ, և մենք նորից սկսեցինք առաջ գնալ: Բարոյահոգեբանական գործոնը, կռվող անձնակազմի, ամբողջ ժողովրդի, ամբողջ պետության բարոյահոգեբանական վիճակը շատ մեծ նշանակություն ունի: Իսկ 1994 թ. մայիսին, երբ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքվեց եռակողմ Զինադադարը, Ադրբեջան պետությունը բարոյապես ոչնչացված էր, գոյություն չուներ, հավասարեցված էր գետնին: Այսինքն՝ այն, ինչից խոսում ենք, ինչ հիմա տեսնում ենք, ոչ շատ վաղ անցյալի փորձի հիման վրա է ասվում: Իհարկե, մաթեմատիկական թվեր չենք կարող բերել, բայց սա պարզ, ցանկացած մարդու համար տեսանելի հանգամանք է: Եվ օրինակը 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում