Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հանուն միասնության եւ համերաշխության. Աշոտ Ղուլյանն ամփոփել է խորհրդարանի գործունեությունը

ԱՀ նախորդ՝ 6—րդ գումարման խորհրդարանի 5—ամյա գործունեությունն է երեկ լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հաշվի առնելով, որ մարտի 31—ին կայացած համապետական ընտրությունների արդյունքում ձեւավորվել է 7—րդ գումարման նոր խորհրդարան, եւ այն մայիսի 21—ին ձեռնամուխ է լինելու իր լիազորությունների իրականացմանը։

Նպատակ ունենալով հանրությանը իրազեկել 6—րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մասին, Ա. Ղուլյանը վիճակագրական տվյալներ է արձանագրել օրենսդիրի գործունեության վերաբերյալ։ Ըստ ԱԺ ղեկավարի, 5 տարիների ընթացքում գումարվել է 11 հերթական եւ 9 արտահերթ նստաշրջան, հրավիրվել 51 հերթական եւ 9 արտահերթ նիստ։ Շրջանառության մեջ է դրվել 596 օրինագիծ, որոնցից ընդունվել է 446—ը։

Խորհրդարանը, բացի օրենսդրական գործառույթից, իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ՝ մասնավորապես ԱԺ—ում լսել եւ քննարկվել են 19 հաղորդում եւ հաղորդագրություն, 6 տեղեկություն, 8 հաշվետվություն եւ զեկույց, 7 ծրագիր, 3 հարցապնդում։ Ազգային ժողովի կողմից նշանակվել են ընդհանուր իրավասության դատարանի 4, վերաքննիչ դատարանի 3, գերագույն դատարանի 3 դատավոր եւ ԱՀ հաշվեքննիչ պալատի 2 անդամ։ Մարդու իրավունքների վերջին երկու պաշտպանները նույնպես ընտրվել են այս գումարման Ազգային ժողովի կողմից։ Խորհրդարանը 2016 թ. ապրիլյան պատերազմի, Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30—րդ եւ Բաքվում հայ բնակչության ջարդերի 30—րդ տարելիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարություններով։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Ղուլյանն անդրադարձել է նաեւ խորհրդարանում՝ արտաքին հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Անցած տարիներին խորհրդարան է այցելել 173 պատվիրակություն ՀՀ—ից, սփյուռքից, արտերկրից, որի աշխարհագրությունը բավական լայն է։

Միաժամանակ ԱՀ խորհրդարանի պատգամավորներն աշխատանքային այցով եղել են Սիրիայում, Գերմանիայում, Բելգիայում, ԱՄՆ—ում, Լիտվայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Հարավային Օսիայում, Աբխազիայում։ ԱՀ եւ ՀՀ խորհրդարանների միջեւ գումարվել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6 նիստ։

ԱԺ ղեկավարը 6—րդ գումարման Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից, անցած 5 տարիների կարեւոր քայլերից համարեց 2018 թ. սեպտեմբերից հերթական նիստերի ուղիղ հեռարձակումն ԱԺ յութուբյան ալիքով, ինչը հնարավորություն է տվել յուրաքանչյուր քաղաքացու իրական ռեժիմով հետեւել երկրի կենսագործունեությունն ապահովող օրենքների ընդունման ընթացքին եւ ծավալվող քննարկումներին, ինչպես նաեւ՝ իրենց ընտրած պատգամավորների աշխատանքին։

Խորհրդարանի նախագահն այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ակնկալում նոր խորհրդարանից, Ա. Ղուլյանն ասաց, որ 2021 թ. լրանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հիմնադրման 30—ամյակը եւ, բնականաբար, «հայացք կձգվի» անցած տարիների պատմական իրադարձություններին, ծանրութեթեւ կարվի օրենսդիր մարմնի գործունեությունը, հստակ քայլեր կձեռնարկվեն օրենսդրության կատարելագործման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ։ Նա համոզմունք հայտնեց, որ ի շահ երկրի անկախության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, նորընտիր խորհրդարանն առավել արդյունավետ կաշխատի, ու կպահպանվեն տարիների ընթացքում ձեւավորված լավագույն ավանդույթները։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հրաժարվելով Ազգային ժողովի պատգամավորի մանդատից ու այն զիջելով երիտասարդ կուսակից ընկերոջը՝ որ բնագավառում է տեսնում իր հետագա գործունեությունը, որքանով են համապատասխանում արտգործնախարարի պաշտոնին հավակնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

Պատասխանելով հարցին, Աշոտ Ղուլյանը նշեց, թե ինքը ամիսներ առաջ է հայտարարել, որ խորհրդարանական գործունեությամբ չի զբաղվելու։ Նա միաժամանակ հավելեց, թե երկրի նորընտիր նախագահի հետ հանդիպմանը «կադրային հարցեր չեն քննարկվել եւ խոսվել է համագործակցության հեռանկարների մասին»։ Ա. Ղուլյանի կարծիքով, ժամանակից առաջ անցնելը եւ ենթադրություններով ու մտավարժանքներով զբաղվելը ընդունելի տարբերակ չէ։ «Ըստ երեւույթին, լուրեր տարածողները նկատի են ունեցել այն հանգամանքը, որ տարիներ առաջ ես գլխավորել եմ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ու նման եզրահանգում են արել»,–ասաց նա։ Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ տվեց համբերել, մանավանդ որ հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո, երբ պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները, ակնհայտ կդառնա, թե ձեւավորվելիք կառավարությունում քաղաքական ուժերն ինչպես «կտեղաբաշխվեն»։

Հաջողություններ մաղթելով 7—րդ գումարման Ազգային ժողովին, Ա. Ղուլյանը նշեց, թե որպես ԱԺԿ առաջնորդ, հանուն միասնության եւ համերաշխության, Արցախի անվտանգության ու նրա միջազգային ճանաչման, պատրաստ է համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ։

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում