Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ինչ պետք է աներ/անի խորհրդարանական ընդդիմությունը ներկա պայմաններում. Արման Բաբաջանյան

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ/ԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Համավարակի տարածման այս ահագնացող ժամանակներում քաղաքական ուժերը, գործիչները զբաղված են որևէ արդյունք, որևէ օգուտ, որևէ էֆեկտիվություն չունեցող քննադատությամբ: Խնդիրն այն չէ, որ չպետք է քննադատել իշխանությանը, նրա գործողությունները։ Ամենևին ոչ: Սակայն այդ քննադատությունը գոնե այս փուլում, համավարակի հետ փաստացի պատերազմական այս իրավիճակում պետք է ուղեկցվի գործով, աշխատանքով, նոր մտքերի ու գաղափարների գեներացմամբ, որը անգամ քննադատական լինելով կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում: Համավարակային այս օրերը այդ առումով հնարավորություն են արձանագրելու որոշել բոլոր այն խնդիրները, որոնց լուծմամբ մենք պետք է զբաղվենք համաճարակին հաղթանակելուց հետո բավական երկար ժամանակ:

Ակնհայտ է, որ խնդիրն այլևս միայն Առողջապահության նախարարության ու մնացած տեսչական մարմինների դաշտում չէ, խնդիրն այլևս պետք է վերաբերվի ողջ պետական կառավարման համակարգին։ Երկրի ու հասարակության անվտանգությանը վերաբերող այս խնդրի լուծման գոծում պետք է ներգրավվի նաև Խորհրդարանը՝ որևէ ձևաչափով աշխատանքային խումբ ստեղծելով։ Իմ տպավորությամբ հենց ընդդիմությունը պետք է ձեռնամուխ լիներ Ազգային ժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը հնարավորություն կտար մի կողմից վերահսկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցում գործադիրի աշխատանքը, մյուս կողմից՝ աջակցել նույն գործադիրին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր գաղափարներով, նոր լուծումներով ու առաջարկություններով։

Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում կորոնավիրուսի խնդիրն արդեն իսկ դարձել է քննարկման առարկա, մի շարք պետություններով օրենսդիրը գործադիրին այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կատարելու որոշումներ է կայացրել։ Մենք ևս ամեն օր կարող ենք բախվել այդ անհրաժեշտությանը։ Հետևաբար, անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել խորհրդարնական համապատասխան աշխատանքային խումբ և պատրաստ լինել իրադարձություններին օպերիատիվ արձագանքելու հրամայականին՝ կախված դեպքերի զարգացման ընթացքից։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը հանդես կգար/կգա համայն հայության գիտական, մտավոր ներուժի համախմբման կոչով։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կհանդիպեր/կհանդիպի Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների սեփականատերերին։ Կգույքագրեր/կգույքագրի համավարակի և արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված աշխատատեղերի կրճատման, հաստիքների օպտիմալացման և այլ խնդիրները, դրանք պարբերական ռեժիմով կներկայացներ գործադիրին՝ համապատասխանաբար էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը, ՊԵԿ-ին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը մայիսի 18-ից, իսկ այնուհետև մայիսի 25-ից կշրջեր/կշրջի Երևանի, Գյումրիի և Վանաձորի բիզնես և արտադրական ձեռնարկություններով և կհավաքագրեր/կհավաքագրի աշխատանքի կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ դրանք կներկայացնելով տեղական և կենտրոնական իշխանություններին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը առանց հապաղելու կայցելեր/կայցելի տարբեր մարզերում գյուղացիական տնտեսություններին, կգույքագրեր/կգույքագրի խնդիրները և կներկայացներ/կներկայացնի գործադիրին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում կհանդիպեր/կհանդիպի Հայաստանի տարբեր համայնքներում կուտակվող սոցիալական դժգոհություններին և գույքագրած խնդիրները կներկայացներ/կներկայացնի գործադիրին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը խորհրդարանական աշխատանքային լսումներ/խորհրդակցություններ կանցկացներ/կանցկացնի արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ հասկանալու համար մեր քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրները, դժվարությունները։

• Զուգահեռաբար, պայմանավորված առաջիկայում Հայաստանում սպասվող լրջագույն տնտեսական խնդիրների անխուսափելի առաջացմամբ կքննարկեր/կքննարկի մեր դիվանագիտական ներկայացուցչությունների՝ տնտեսական դիվանագիտության ռեժիմի անցման հնարավորությունը։

• Իմ պատկերացմամբ ընդդիմությունը սերտորեն պետք է սկսեր/սկսի աշխատել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ երկրին անհրաժեշտ նյութական, խորհրդատվական աջակցության համար։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը արդեն ձևավորած կլիներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարթակ, որոնք պարբերական ռեժիմով կներկայացնեին համավարակով պայմանավորված հասարակական սեկտորում առաջացած խնդիրները։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը պարբերաբար կայցելեր/կայցելի հիվանդանոցներ, կհանդիպեր գլխավոր բժիշկների և տնօրեններին ՝ տեղում կծանոթանար կատարվող աշխատանքին և անհրաժեշտ կարիքներին և պետքերին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը պարբերաբար կհանդիպեր/կհանդիպի արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Ոստիկանության և ԱԻ նախարարության ծառայության հետ կապված խնդիրներին և առկա դժվարությունները հաղթահարելու միասնական ուղիներ կփնտրեր։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կհամախմբեր/կհամախմբի գործարարներին՝ ի հավելումն կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունների հաղթահարման բոլոր ջանքերի և ծրագրերի՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար աջակցող հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակը կլիներ մինչև համավարակը հաջողությամբ գործող բիզնեսների անխափան ու նվազագույն կորուստներով աշխատանքը կազմակերպելու համար հնարավոր քայլերի և քաղաքականության մշակումը։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը հանդիպում կկազմակերպեր/կկազմակերպի Բանկերի միության նախագահության և մասնավոր բանկերի խորհուրդների նախագահների հետ՝ ֆինանսական շուկայի մասին տեղեկատվություն ստանալու, բիզնեսին և քաղաքացիներին այս շրջանում հուզող խնդիրները ներկայացնելու և լուծումներ գտնելու համար։

• Ֆինանսական շուկային ամբողջական խնդիրներին ծանոթանալու համար անհրաժեշտաբար կհանդիպեր/կհանդիպի վարկային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ստեղծված պայմաններում դժվարությունները միասնաբար հաղթահարելու ուղիներ գտնելու համար։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կայցելեր/կայցելի քրեակատորողական հիմնարկներ՝ համավարակի պայմաններում առաջացած օրհասական խնդիրները կբարձրացներ/կբարձրացնի համապատասխանաբար Արդարադատության նախարարության և գլխավոր դատախազության առջև։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կայցելեր Պաշտպանության նախարարին, պաշտպանության բանակի ղեկավարությանը, Հայաստանի և Արցախի Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին և կծանոթանար համավարակով պայմանավորված բանակի և մարտունակության խնդիրներին և հարցերին։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կհանդիպեր/կհանդիպի գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներին, բուհերի ռեկտորներին։ Այս ասպարեզում համավարակով պայմանավորված բազմաթիվ խնդիրներ ժամ առաջ սպասում են իրենց լուծումներին։ Միաժամանակ կհանդիպեր/կհանդիպի առանձին դպրոցների, նախակրթարանների տնօրեններին, ծնողներին՝ համավարակի պատճառով առաջացած խնդիրներին լուծման ուղիներ գտնելու համար։

• Իմ պատկերացրած ընդդիմությունը կհանդիպեր/կհանդիպի մարզպետներին, քաղաքապետներին՝ համավարակի ժամանակահատվածում սերտորեն աշխատելով նրանց հետ՝ առաջացած խնդիրները կբարձրացներ/կբարձրացնի կենտրոնական իշխանության առջև։

Մնացածը դուք շարունակեք։

https://www.facebook.com/babajanyana/posts/3294636500567054?__tn__=K-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում