Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձևավորել է 9 հոգուց բաղկացած մի հանձնաժողով՝ Սահմանադրությունում ուղղումներ մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Բեշիր Աթալայը, ով նույնպես ընդգրկվել է այդ հանձնաժողովում։
Վերջինիս խոսքերով, հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր աշխատանքների կատարմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը գրելու է թուրք ժողովուրդը։






































