Ամերիկյան Sorrento Therapeutics ամերիկյան կենսաբանական դեղագործական ընկերության գիտնականները հայտարարել են այնպիսի հակամարմինների հայտնաբերման մասին, որոնք կարող են ամբողջությամբ արգելափակել նոր տեսակի կորոնավիրուսը՝ հայտնում է Fox News-ը:
Հակամարմինների ուսումնասիրության ընթացքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, կարող է մարդու բջիջները պաշտպանել վիրուսից 100% -ով:
Ընկերության տվյալներով՝ հակամարմինը «ծրարում է» վիրուսը և չորս օրից հեռացնում մարմնից: Այս պահին թեստերը իրականացվել են բացառապես լաբորատոր պայմաններում, սակայն բուժման մեջ այս միջոցի օգտագործումը թույլ կտա լիովին հրաժարվել սահմանափակիչ միջոցներից՝ ասել է ընկերության հիմնադիր, դոկտոր Հենրի Ջին։








































