Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Հայաստանն անցնում է հիբրիդային պայքարի

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի իրադրության հետ: Այդ որոշումը, թերևս, սպասելի էր: Չնայած տնտեսական սահմանափակումների վերացմանը, ինչի անհրաժեշտությունը նույնքան մեծ է, որքան վարակի դեմ պայքարի կարիքը, այդուհանդերձ, արտակարգ դրությունը գործիք է, որը կառավարությանը տալիս է առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնել վարակի դեմ պայքարի ընթացիկ աշխատանքը: Ներկայումս Հայաստանը պայքարի, այսպես ասած, հիբրիդային փուլում է: Այսինքն՝ մի կողմից կառավարությունը շարունակում է կրել պատասխանատվությունն ընթացիկ աշխատանքի համար, մյուս կողմից ահռելի մեծացել է քաղաքացու, անհատի պատասխանատվության դերն ու նշանակությունը՝ տնտեսական սահմանափակումների վերացմանը զուգահեռ: Թերևս, արդեն ավելորդ է խոսել, որ փակել տնտեսությունը, նշանակում է ոչ թե բուժել վարակը, այլ հիվանդացնել պետությունն ամբողջությամբ: Սահմանափակումները բացելու տրենդը համաշխարհային է, և ամբողջ հարցն այն է ընդամենը, թե կարանտինային պայմանները երկրներն ինչպես են օգտագործել առանց սահմանափակումների ռեժիմին պատրաստվելու համար:

Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն այդ ընթացքում ընդլայնել է հիվանդանոցային հնարավորությունները: Նա հայտարարել է, որ հիվանդանոցային 300 տեղն այս ընթացքում հնգապատկել և հասցրել են 1500-ի, ու գործընթացը շարունակվում է: «Այսօր 2217 ակտիվ դեպքից ընդամենը 600-ն են, ովքեր որևէ բուժօգնության կարիք ունեն: Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն, մենք ստիպված կլինենք ուղղակի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,- հայտարարել է վարչապետը:

Դա վատ է: Խոսքն այն մասին է, որ վատ է, եթե Հայաստանը 1500 հիվանդանոցային ռեժիմի հիվանդ ունենալու պարագայում պետք է վերադառնա սահմանափակումների ռեժիմի: Եթե հայտարարությունն արվում է հանրությանը զգոնության ռեժիմում պահելու համար, խնդիրը հասկանալի է:

Առավել ևս, որ հայաստանյան հանրությունն աչքի է ընկնում այսպես ասած՝ «արխայինության սինդրոմով»: Բայց եթե իսկապես 1500 հիվանդանոցային հիվանդի պարագայում Հայաստանը ստիպված է լինելու վերադառնալ սահմանափակումների, ապա դա վատ է: Դա նշանակում է, որ առանց սահմանափակումների ռեժիմի, պատրաստվածությունն արդյունավետ չէ:

Իհարկե պետք է հուսալ, որ այդ ցուցանիշը, այսպես ասած, չի «լրացվի», սակայն, մյուս կողմից, դատելով ոչ միայն հայաստանյան, այլևս խոշոր հաշվով համաշխարհային վիճակագրությունից, դա այնքան էլ «անհասանելի» նշաձող չէ: Հետևաբար պետք է այն բարձրացնել և որքան հնարավոր է արագ: Եթե 300-ն այս երկու ամիսներին հնգապատկվել է, ապա, թերևս, 1500-ն առաջիկա ամսվա ընթացքում պետք է կրկնապատկել: Հակառակ պարագայում, տնտեսությունը նորից անջատման ռեժիմի տակ դնելով, թեկուզ ոլորտային, թեկուզ ոչ ամբողջ ծավալով, մենք վարակի առումով իրավիճակը չենք շտկելու էապես, բայց էապես բարդացնելու ենք տնտեսական իրավիճակը, ինչն անուղղակի հարվածելու է նաև վարակին: Միաժամանակ, թերևս արժե կիրառել թիրախային խստացումներ, այսինքն՝ անվտանգության կանոնների պահպանություն հաստատություններում և, իհարկե, տեղեկատվական աշխատանք հանրության հետ, բայց ոչ թե հոգեբանական տեռորի, այլ քաղաքացիական գիտակցության խորացման ուղղությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում