Թուրքիայում 24 ժամվա ընթացքում 1 708 մարդու մոտ COVID-19 նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին իր Twitter- ում հաղորդել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Համաճարակի ընթացքում հայտնաբերված վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 146,457-ի:
Միևնույն ժամանակ, մեկ օրվա ընթացքում հիվանդության զոհ է դարձել 48 հիվանդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4,055-ի:
Քոջան հավելել է, որ կորոնավիրուսային վարակի որոշման համար մեկ օրվա ընթացքում երկրում 38.565 թեստ է կատարվել: