Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կասեցրեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: ԲԴԽ որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի դրույթներից մեկի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:
Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ 3 անդամ, որոնք ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այն: Այս դեպքում իրավական խնդիր է առաջանում՝ արդյոք դիմումատուները կարող են քննել ու որոշում կայացնել իրենց իսկ դիմումի վերաբերյալ:
Այս իրավական հարցը պարզելու նպատակով էլ, փաստորեն, ԲԴԽ որոշել է դիմել ՍԴ: