Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Yandex.Taxi Հայաստանի հայտարարությունը՝ տաքսիների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծ, որը, ընդունվելու պարագայում, լրջագույն սոցիալական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր անձանց վրա, ովքեր ուղևորափոխադրման ծառայություն են իրականացնում աշխատելով օնլայն հարթակների հետ։

Մենք բազմակողմանիորեն քննարկել և այս հարցազրույցում`  https://www.1in.am/2749477.html առանձնացրել ենք մեր հիմնական մտահոգությունները։
Մենք հասկանում ենք նախարարության նպատակները, այն է՝ շուկան դարձնել «սպիտակ», թափանցիկ, որակյալ ու կառավարելի, ինչը միանգամայն գովելի է։ Բայց այն տարբերակով, որ ներկայացվում է օրենքի նախագիծը, հնարավոր չէ իրագործել դրանք․ փոխարենը՝ այն «կճնշի» օրենքի տառը պահպանող վարորդներին, իսկ վարորդների մյուս կեսին կմղի դեպի «սև շուկա»։ Մենք այս կանխատեսումն անում ենք՝ հիմք ընդունելով այլ երկրներում մեր ահռելի փորձը։

Մենք համոզված ենք, որ նույն նպատակներին հնարավոր է հասնել առավել պարզ եղանակներով, ինչը հավելյալ բեռ չի առաջացնի վարորդների համար և թույլ կտա նրանց շարունակել աշխատանքը․ լինելով Եվրոպայի ամենամեծ ՏՏ ընկերություններից մեկը՝ մենք ունենք բոլոր թվային մեխանիզմներն ու հմտությունները՝ այդ արդյունքին հասնելու համար։

Այսօր մենք նախարարություն ենք ուղարկել նախագծի առնչությամբ մեր դիտարկումներն ու առաջարկները։ Մենք նրանց հետ կապի մեջ ենք և պատրաստ ենք համատեղել բոլոր հնարավոր ջանքերը՝ օրենսդրությունն արդիականացնելու, արդյունավետ և երկարաժամկետ կտրվածքով հաջողակ դարձնելու նպատակով։

Մենք հավատում ենք և լիահույս ենք, որ նախագիծը ևս մեկ անգամ վերանայելով՝ նախարարությունը և Ազգային ժողովը կկարողանան ստեղծել այնպիսի օրենսդրություն, որը կնսպաստի ուղևորափոխադրման շուկայի թե՛ թափանցիկությանը և թե՛ արդիականացմանը՝ շահեկան դիրք ապահովելով նաև Հայաստանի բոլոր անհատ տաքսիստների համար։

Մենք բաց ենք և ողջունում ենք ցանկացած համագործակցություն այս ոլորտում ու պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել արդարամիտ օրենսդրության ստեղծմանը։

Yandex.Taxi թիմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում