Wednesday, 17 06 2026
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

«Բացահայտել է իր սպանության պատվերն իրականացնող անձանց․․․». Դոն Պիպոn արդարացվեց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ արդարացման դատավճիռ  կայացրեց  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերաբերյալ: Այս տեղեկությունը հաստատեց Արթուր Ասատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Աղմկահարույց այս գործով Արթուր Ասատրյանը մեղադրվում էր մի քանի անձանց առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով:

Ըստ այդ գործով առաջադրված մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն սպանելու նպատակով և վարձակալել են Էջմիածնում գտնվող մի առանձնատուն:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել իր սպանությունը նախապատրաստողներին: Վերջիններս իրենց հերթին ներկայումս դատվում են սպանության նախապատրաստության մեղադրանքով: Իսկ նրանց առևանգումը, ըստ Արթուր Ասատրյանին առաջադրված  մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում է իրականացվել բռնության գործադրումով: Նրանք տեղափոխվել են Արթուր Ասատրյանի մոտ, և նրա ներկայությամբ ու ղեկավարմամբ շարունակվել է բռնության գործադրումը առևանգվածների նկատմամբ, ինչպես նաև կատարվել է Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման՝ նրանց խոստովանության տեսաձայնագրությունը:

Երեք առևանգվածներին ազատ են արձակել 2017 թվականի մայիսի 24-ին, ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ ու հանձնարարությամբ:

Արթուր Ասատրյանն այս գործով առաջադրված մեղադրանքը ի սկզբանե չի ընդունել:

Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2019 թվականի հուլիսից:

Այս գործով Դոն Պիպոն սկզբում գտնվել է կալանքի տակ, ապա ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավով:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, որ գործով մեղադրողը պահանջել է Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:

Փաստաբանն ընդգծեց՝ հայազգի գործարար Արթուր Ասատրյանին անհիմն մեղադրանք էր առաջադրված:  Նա մեղադրվում էր իր սպանության պատվերն իրականացնող անձանց բացահայտելու, իր սպանությունը խափանելու նպատակով այդ անձանց առևանգելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Առաջին ատյանի դատարանը, փաստորեն, նույնպես եկել է հետևության, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է: Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, անպարտ է ճանաչվել և արդարացվել է:

Մեկ այլ՝ քննության ընթացքի մեջ գտնվող գործով Արթուր Ասատրյանին  մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով՝ Դոն Պիպոն մեղադրվում է ինքնիրավչություն կատարելու համար:

Դոն Պիպոյի «բաջանաղը» նրանից ենթադրաբար 1 միլիոն 300 հազար դրամ է հափշտակել ու չի վերադարձրել: Դա նախաքննական փուլում գտնվող առանձին քրեական գործ է, որով Դոն Պիպոն ու նրա հայրը տուժողի կարգավիճակ ունեն:

Այնուհետև  Դոն Պիպոյին է ինքնիրավչության համար մեղադրանք առաջադրվել այն ձևակերպմամբ, որ Դոն Պիպոն ենթադրաբար ապօրինի բերքահավաք է կատարել «բաջանաղի» խաղողի այգում: Ենթադրաբար՝ իրենից հափշտակված գումարի պատճառով:

Ինքնիրավչության մեղադրանքը Դոն Պիպոն չի ընդունել, նշել է, որ խաղողի բերքահավաքը կատարել է օրինական կարգով:

Ինքնիրավչության մեղադրանքը, ինչ խոսք, անհամեմատելի թեթև  մեղադրանք է մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց առևանգման կազմակերպման ու ղեկավարման շատ ավելի ծանր  մեղադրանքից, որը, փաստորեն, առաջին ատյանի դատարանը հիմնավորված չհամարելով՝  կայացրել է արդարացման դատական ակտ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում