Որեւէ քաղաքական ճնշում ինձ չի կանգնեցնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ես երկար ժամանակ բավականին կոշտ քննադատություններ եմ իրականացրել եւ այդ բոլորը եղել են ապացույցների հիման վրա։ Ապօրինի ձերբակալումիցս օրեր առաջ ես հարցազրույցում արդեն ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի, ապրիկար կառավարումը, երկակի ստանդարտներն արդարադատության իրականացման ոլորտում»,- ասաց Բաբայանը։