Վանի նահանգում գտնվող «տեխնոքաղաքում» գործող մի ընկերություն կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջական պաշտպանություն ապահովող խելացի դիմակներ է նախագծել։ Դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար և աշխատելու են արհեստական բանականությամբ։
«Teklink» անունով ընկերությունը արդեն թվով 50 դիմակներ են արտադրել թեստերի նպատակով։
Ընկերության տնօրեն Մուսթաֆա Չալըշը մանրամասներ է ներկայացրել դիմակների տեխնիկական առանձնահատկությունների վերաբերյալ։ 4 հատվածից բաղկացած խելացի դիմակները կարողանում են պաշտպանել մարդու դեմքն ամբողջությամբ։ Դրանք կազմված են աչքերը պաշտպանող ակնոցներից, ճակատային հատվածում տեղադրված թվային էկրանից, բերանի ու քթի հատվածը պաշտպանող դիմակից ու գլուխը ծածկող պաշտպանիչ կտորից։ Դրանք կարող են օգտագործվել ինչպես ամբողջական վիճակում, այնպես էլ մաս-մաս։