Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

«Դու պատանդ ես, իմացի պահի լրջությունը». զենքով «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն ներխուժած ու կրակոցներ արձակած երիտասարդի խոստովանությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում է  «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում 2020 թվականի հունվարի 23-ին,  ժամը 14-ն անց 38-ին մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  պատանդ վերցնելու, կրակոցներ արձակելու, գույքի վնասման գործի քննությունը:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Արթուր Թ.-ն, ով կատարել էր վերը թվարկված անօրեն գործողությունները և դեպքի վայրից բերման էր ենթարկվել, համարվում է քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ նա ճանաչվել է անմեղսունակ:

Սակայն մինչև դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը Արթուր Թ.-ն մեղադրյալ էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով և   185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ Քննչական Կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Արթուր Թ.-ն,  հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, 2020 թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ:

2020 թ. հունվարի 23-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում նա մուտք է գործել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի-Պլազա» բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն:

Արթուր Թ.-ն իր մոտ եղած հրազենից կրակ է արձակել առաստաղին, ապա մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել է իրեն ուղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:

Ստանալով տվյալ գրասենյակը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորի վրա կրակելու սպառնալիքներով Արթուր Թ.-ն շարժվել է բիզնես-կենտրոնի մարզասրահի ուղղությամբ, զենքի փողն ուղղել է  ավտանգության աշխատակիցներից մեկին ու նույնաբովանդակ պահանջ է ներկայացրել նաև վերջինիս:

Սակայն տեղեկանալով, որ իր գնացած ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն են, Արթուր Թ.-ն վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց է արձակել այնտեղ գտնվող բազմոցի և  սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը:

Ապա զենքի փողն ուղղել է ներկաներից մեկի կրծքավանդակին ու հայտարարել է, թե վերջինս արդեն պատանդի կարգավիճակում է: Արթուր Թ.-ն պահանջել է իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

Նա հայտարարել է, թե պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպելուց, վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ:

Արթուր Թ.-ի հետ բանակցություններ է վարել այն ժամանակ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, Արթուր Թ.-ն առանց որևէ մարդու վնասելու՝ հանձնվել է ոստիկաններին:

2020 թվականի հունվարի 25-ին Արթուր Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, և նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, թե  Արթուր Թ.-ն՝ որպես կասկածյալ, ինչ ցուցմունք է տվել:

Ըստ կասկածյալ Արթուր Թ.-ի՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14-ի սահմաններում իր բնակության վայրից տաքսիով ուղևորվել է Երևան: Իր պահանջով տաքսին կանգնել է «Էրեբունի Պլազայի» դիմաց:

Ժամը 15-ի սահմաններում ինքն իջել է մեքենայից, հետևի նստատեղից վերցրել է իր կողմից այնտեղ դրված զենքը ու այն պարկի մեջ պահած՝ շենքի արտաքին աստիճաններով բարձրացել ու շենք է մտել մուտքի պտտվող դռնով:

Մտել է առաջին հարկի սրահ, զենքը հանել է պարկից, պարկը մի կողմ է նետել, զենքը մարտական դիրքի է բերել ու մեկ անգամ կրակել է առաստաղին: Ապա զենքն ուղղել է ընդունարանի աշխատակցուհու վրա: Պահանջել է, որ այդ աղջիկն իրեն ուղեկցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Նույն ժամանակ ինքը նկատել է, որ այդ աղջիկը նստած տեղը շատ վախեցած է, նա կցկտուր ձայնով ասել է, թե չի կարող ուղեկցել: Ինքը նրան թողել է տեղում նստած, չի բռնացել նրա նկատմամբ, այլ քայլել է դեպի երկրորդ հարկի աստիճանները: Բարձրացել է երկրորդ հարկ՝ զենքը ձեռքին պատրաստ վիճակում պահած: Նայել է շուրջբոլորը, բայց ոչ մեկի չի տեսել, որ կարողանար հարցնել Քոչարյանի գրասենյակի տեղը: Նայել է դռներին փակցված ցուցանակներին, որ ինքնուրույն գտնի գրասենյակը: Այդ ժամանակ տղամարդու ձայն է լսել առաջին հարկից ու նորից իջել է  առաջին հարկ:

Մոտեցել է այնտեղ գտնվող երիտասարդին, ով ասել է, թե բիզնես-կենտրոնում գործող մարզասրահի աշխատող է: Ինքը պահանջել է, որ նա իրեն ուղեկցի Քոչարյանի գրասենյակ: Բայց այդ տղան ասել է, թե Քոչարյանի գրասենյակի մուտքը մյուս կողմից է:

Ինքը զենքն ուղղել է այդ տղայի կրծքին, պահանջել է, որ նա նստի ընդունարանի աղջկա տեղը: Այդ տղան պահի լրջությունը մի պահ չի հասկացել, առանց իրեն պատասխանելու քայլել է: Ինքն այդ պահին մեկ անգամ կրակել է առաջին հարկում դրված բազմոցի ու սյան ուղղությամբ: Դրանից հետո այդ տղան լրջացել ու նստել է ընդունարանի աղջկա տեղը: Ինքը նրան ասել է. «Դու պատանդ ես, իմացի պահի լրջությունը»: Զենքը պահելով այդ պատանդի վրա՝ ինքը պահանջել է, որ նա զանգի ու կանչի Քոչարյանի գրասենյակի ղեկավարին: Այդ տղան ինչ-որ հեռախոսազանգեր է կատարել, հետո իրեն ասել է, թե ոչ ոքի գտնել չի կարողանում կամ գրասենյակը փակ է: Ինքը նորից է պահանջել, որ կանչի Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Միաժամանակ պահանջել է, որ կանչեն ոստիկաններին, որպեսզի ինքը բանակցի ոստիկանների հետ:

Մինչև ոստիկանների գալը այդ տղան իրեն հորդորել է, թե պետք չէ նման արարք կատարել: Իսկ ինքը նրանից պահանջել է, որ պատանդի կարգավիճակում մնա ու հետևի իր հրահանգներին: Որոշ ժամանակ անց նկուղային հարկից բարձրացող աստիճանների կողմից ձայներ է լսել: Այնտեղ գտնվողներն ասել են, թե ոստիկանության աշխատակիցներ են: Նրանք հարցրել են իր անունը, հարցրել են՝ որտեղից է ինքը:

Ինքը նորից կրկնել է պահանջը՝ Վիկտոր Սողոմոնյանին իր մոտ կանչելու վերաբերյալ: Ասել է, որ պատանդ ունի, պատանդին կազատի միայն Սողոմոնյանին կանչելուց հետո: Միաժամանակ ինքը պահանջել է ոստիկաններից, որ նրանցից մեկը բարձրանա, որպեսզի ինքը կարողանա տեսնել նրա դեմքը ու բանակցել: Իր հետ բանակցող ոստիկանը հարցրել է, թե ինչու է ինքը պահանջում կանչել Վիկտոր Սողոմոնյանին: Ինքը պատասխանել է, թե դա խիստ անձնական հարց է: Դրանից հետո իրեն ասել են. «Լավ, մի րոպե սպասի, ճշտում ենք»:

Մի քանի րոպե անց ասել են, թե Վիկտոր Սողոմոնյանին կանչել հնարավոր չէ, բայց տեղեկացրել են, որ եկել է ոստիկանության պետը: Եթե ինքը առանց որևէ մեկին վնասելու զենքը վայր դնի, կապահովեն իր անվտանգությունը, ինքը կարող է հանգիստ խոսել ոստիկանապետի հետ՝ նրան  ներկայացնելով իր պահանջը:

Ինքը համաձայնել է ոստիկանների առաջարկին, զենքը հենել է պատին: Նույն պահին ոստիկանապետը բարձրացել է իր մոտ: Նրա հետ խոսելով՝ քայլել են դեպի սրահում գտնվող բազմոցը, նստել ու զրուցել են: Ինքը չի տեսել, թե ուր է գնացել իր կողմից պատանդ վերցված անձը, ինքը հրաժարվել է նրան պատանդ պահելու իր պահանջից՝ հենց որ ոստիկանապետը ժամանել է: Ոստիկանապետի հետ զրույցի ընթացքում նրան ասել է, թե ինչու է պահանջում, որ իր մոտ կանչեն Վիկտոր Սողոմոնյանին: Ինքն ասել է, թե Վիկտոր Սողոմոնյանին պատանդ վերցնելուց հետո ցանկանում է պահանջել, որ վերջինս կանչի Սեդրակ Քոչարյանին, որպեսզի վերջինս իրեն բացատրություն տա, թե ինչու են իրեն չիպավորել, ծրագրավորել: Դա անբացատրելի երևույթ է, ինքը չի կարողանում բացատրել, թե ինչպես են նրանք իրեն աստիճանաբար ծրագրավորել:

Ինքը նշել է նաև, թե հնարավոր էր՝ ինքը կյանքից զրկեր Սեդրակ Քոչարյանին վերջինիս գալուց հետո՝ կախված այն բանից, թե ինչ բացատրություն էր տալու Սեդրակ Քոչարյանն իրեն չիպավորելու հետ կապված:

Ոստիկանապետի հետ զրույցից հետո նա իրեն ուղեկցել է ավտոմեքենայի մոտ, որից հետո միասին գնացել են ոստիկանություն:

Արթուր Թ.-ն նշել է նաև, թե ի սկզբանե նպատակ չի ունեցել որսորդմիության անդամ դառնալու, ուղղակի դա միջոց էր զենք ձեռք բերելու և իր ծրագիրն իրագործելու համար:

Գործի նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արթուր Թ.-ն տառապել և  տառապում է «Շիզոֆրենիա,  պարանոիդ ձև» հիվանդությամբ,  հանցավոր արարքը կատարելիս նա գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Արթուր Թ.-ն ճանաչվել է անմեղսունակ, ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր,  այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:

Սակայն ուշադրության է արժանի ու չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ բուն դեպքի կատարումից,  դատահոգեբուժական  փորձաքննության անցկացումից և անմեղսունակության վերաբերյալ եզրակացություն տրվելուց կարճ ժամանակ առաջ Արթուր Թ.-ն բժշկական հետազոտություն էր անցել ու տեղեկանք ստացել, որ առողջ է ու… կարող է զենք ձեռք բերել:

Հենց Արթուր Թ.-ի խոստովանությամբ՝ իր նպատակը եղել է ոչ թե որսորդմիության անդամ դառնալը, այլ ծրագրած հանցավոր արարքի կատարման համար զենք ձեռք բերելու օրինական թույլտվություն ստանալը:

Վարույթն իրականացնող մարմինը գործի քննության ընթացքում միջնորդագիր է ուղարկել այն բժշկական կենտրոն, որը Արթուր Թ.-ի առողջ լինելը հավաստող տեղեկանք էր տվել, ինչի հիման վրա նրան զենք էր վաճառվել: Այդ տեղեկանքը տրվելու օրինականությունը ստուգվում է: Ճիշտ է, կոնկրետ Արթուր Թ.-ի գործի ընթացքի վրա այդ ստուգումը որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ Արթուր Թ.-ն արդեն իսկ մասնագիտական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է անմեղսունակ, նշվել է, թե նա «տառապել ու տառապում է» շիզոֆրենիայով: Նրա գործով դատարանը քննելու է միայն բժշկական բնույթի հարկադրանք կիրառելու հարցը: Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել: Նրա նկատմամբ բուժում է նշանակվում հոգեբուժական համապատասխան հաստատությունում՝ հիվանդի վիճակի ծանրությանը համապատասխան պայմաններում:

Մինչև դեպքի կատարման օրը Արթուր Թ.-ն հաշվառված չի եղել ու բուժում չի ստացել հոգեբուժական որևէ բուժհաստատությունում:

Այս դեպքը պատկան մարմինների համար կարող է ահազանգ լինել՝ որևէ ծանր հանցագործության նախապատրաստման ընթացքում   հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը անձը կարող է ինչ-ինչ ճանապարհով իր առողջությունը հավաստող տեղեկանք ձեռք բերել, համապատասխան խանութից զենք ձեռք բերել՝ տեղում անդամագրվելով որսորդմիությանը, ապա զենքի փողն ուղղել մարդու կամ մարդկանց վրա: Զենքի ձեռքբերման ներկա կարգը կարող է հարվածի տակ դնել որսորդմիության՝ որպես  կազմակերպության  հեղինակությունը, օրինական կարգով զենք ձեռք բերելու տվյալ ճանապարհը կարող է ծառայեցվել ի վնաս հասարակության:

«Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող դեպքի կատարումից հետո արգելանքի տակ առնված Արթուր Թ.-ի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության ստացումից հետո դատարանի՝ 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Արթուր Թ.-ի նկատմամբ  անվտանգության միջոց է կիրառվել՝ նա տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է Արթուր Թ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց  կիրառելու՝ նախաքննական մարմնի որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Բալայանի նախագահությամբ քննելու է Արթուր Թ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում