«Զայրույթի հրաբուխ» գործողության շտաբը, որն անցկացնում են Ազգային համաձայնության կառավարության ուժերը, հաղորդել է Լիբիական ազգային բանակի կողմից Տրիպոլիի Միտիգա օդանավակայանի հրթիռակոծության մասին: Դրա հետևանքով լիբիական ավիաընկերության երկու ուղևորատար ինքնաթիռներ վնասվել են և դուրս են եկել շարքից:
«Երկու ինքնաթիռ` Airbus 320 և 330, բեկորային վնասվածք են ստացել և շարքից դուրս եկել»,- ասվում է հայտարարության մեջ: Շտաբի տվյալներով` հարվածներից պայթել է նաև վառելիքի պահեստարանը: Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակը ընդհանուր առմամբ արձակել է 80 հրթիռային ական Տրիպոլիի բնակելի տարածքների և Միտիգա միջազգային օդանավակայանի ուղղությամբ: