Չինաստանի Խենան նահանգի Սինյան քաղաքում արագընթաց ճանապարհի վրա այրվել է երկհարկանի ավտոբուս, որի մեջ եղել է 35 քնելու տեղ: Միջադեպի ժամանակ մահացել է 44 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է դեպքի վայր ժամանել և ավտոբուսից հանել ընդամենը վեց մարդու, մնացածը կենդանի այրվել են ավտոբուսի մեջ:










































