Monday, 13 05 2024
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00

Թե՛ Վանեցյանը և թե՛ Միքայել Մինասյանը իրենց առանձին խնդիրներն են լուծում․ կարող է համախմբվեն ինչ-որ «պատ քանդելու» համար

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձներն ու հայտարարությունները, ակնհայտ է, որ զուտ քրեական գործերից ինքնապաշտպանվելու միտում չունեն։ Տպավորություն է, որ Միքայել Մինասյանը ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային դերակատարության և ընդհուպ ընդդիմության առաջնորդության ակնառու հայտ:

Իսկ Հայաստանի ընդդիմադիր դաշտում այս պահին առանցքային և մեկ խոշոր ուժ ներկայացված չէ։ Տարբեր տրամաչափի կուսակցություններ, առանձին գործիչներ իրենց իհարկե հռչակել են ընդդիմություն։ Այդ տեղի համար ժամանակին հավակնելու հայտ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, հստակ են նաև ԱԱԾ նախկին ղեկավարի ձգտումներն այդ իմաստով։ Արդյոք Միքայել Մինասյանի այս նոր հայտը պառակտում չի՞ առաջացնի այդ դաշտում։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության հավակնություններին պետք է հանգիստ նայել, պրագմատիկ դատողություններ անել։ «Երբեք էլ առանձնակի շեշտադրումներ չեմ արել, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է զբաղվելու քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելը հանգամանքների բերումով է տեղի ունեցել։ Եթե չլինեին իր շուրջ տեղի ունեցող գործողությունները, առհասարակ որևէ ձևով քաղաքական պրոցեսում չէր երևա։ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականության հեռանկարը հետաքրքրում է այնքանով, որքանով դա առնչվում է կոնկրետ իր քրեական գործի հետ։ Այսօր էլ դա երևում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է համեմատաբար նոր քաղաքական գործիչներին, ապա առայժմ յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնում, ձևավորում է իր ռեսուրսները. «Նկատի ունեմ ինստիտուցիոնալ ռեսուրսները՝ ֆինանսներ, ինֆորմացիոն ռեսուրսներ, կառույցներ։ Տվյալ պարագայում ամեն մեկն իր ուղին ունի և անպայման չէ, որ այդ ուղիները համընկնեն։ Ըստ իս՝ քաղաքական նոր ուժերի, գործիչների մոտ ստրատեգիական տարբեր նպատակներ կան։ Իհարկե, տակտիկական առումով չի բացառվում, որ կարող է լինել ինչ-որ խնդիր, որի շուրջ ընդդիմադիր տարբեր բևեռների շահերը կարող են համընկնել։ Գլոբալ առումով դա կարող է լինել իշխանափոխության խնդիր, կարող է լինել նաև շատ լոկալ խնդիր, օրինակ՝ էկոլոգիական՝ Ամուլսարի խնդրից սկսած, վերջացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով։ Կարող է այստեղ լինել ինչ-որ ձևի համագործակցություն, ընդ որում՝ այդ համագործակցությունը կարող է ամբողջ ծավալով չլինել, օրինակ՝ միայն ինֆորմացիոն դաշտում։ Մեկի մոտ կարող են ինֆորմացիոն լուրջ ռեսուրսներ լինել, մյուսի մոտ՝ անհամեմատելի մեծ ֆինանսական ռեսուրսներ կամ կառույցային ռեսուրսներ, փորձեն իրար համադրել ու ինչ-որ «պատ քանդել»»։

Նույնիսկ եթե արտաքինից երևում է, որ կան միասնական գործողություններ, մեր զրուցակցի կարծիքով՝ իրականում ամեն մեկն այժմ իր խնդիրն է լուծում. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թե՛ Միքայել Մինասյանը և թե՛ Արթուր Վանեցյանը և քաղաքական այլ նոր միավորները փորձում են իրարից հեռու մնալ, որպեսզի տարբեր շահարկումների տակ չընկնեն։ Այլ հարց է, որ կարող է շատ լոկալ խնդրի շուրջ համագործակցություն լինի, որովհետև նպատակը, մեծ հաշվով, նույնն է։ Կա Նիկոլ Փաշինյան, որի վարկանիշը որոշակի անկում ունի, և կա օրվա ընդդիմություն, որը, բնականաբար, փորձում է օգտվել այդ վարկանիշի պակասից։ Ես կարծում եմ՝ ընդդիմության տարբեր բևեռները իրար նկատմամբ այժմ անվերապահ վստահություն չունեն, այստեղ զուտ տակտիկական շահերի համընկնում կարող է լինել, իսկ ստրատեգիական իմաստով՝ ոչ»։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ որքան էլ մենք նշում են, որ այդ ուժերն ու գործիչները նոր են, այնուամենայնիվ, այնպես չէ, որ նրանք մեզ ամբողջությամբ անհայտ մարդիկ են. «Չեմ կարծում, որ նրանց անցած ճանապարհները ամբողջությամբ համընկել են։ Եթե նույնիսկ նայում ենք վերջին երկու-երեք տարվա զարգացումները՝ հասկանում ենք, որ այդ ճանապարհները չեն համընկել»։

Մեր այն դիտարկմանը, որ այնպես էլ չէ, թե իրականությանը մոտ էր Արթուր Վանեցյանի այն պնդումը, որ իրեն չասոցացնեն նախկին համակարգից որևէ մեկի, այդ թվում՝ Միքայել Մինասյանի հետ, Հակոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ իրար ընդհանրապես չեն ճանաչում, բայց այնպես էլ չէ, թե ժամանակին ֆիքսել ենք, որ շատ սերտ ձևով նույն նավակի մեջ են գնացել։ Այս պահի դրությամբ ավելի շատ փորձեր եմ տեսնում՝ իրարից որքան հնարավոր է անջատ լինել։ Մեծ հաշվով, ամբողջ պրոցեսը, որը միավորել է և որի շուրջ հնչում են Արթուր Վանեցյանի ու Միքայել Մինասյանի անունները, մի գործ է, որի մեջ ներգրավված է նաև Նիկոլ Փաշինյանը։ Երեք հոգի են ներգրավված այդ պրոցեսում, երկուսը խոսել են, մնում է՝ Նիկոլ Փաշինյանը խոսի։ Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք գնում, ապա իրենք էլ ասում են, որ իրար ճանաչել են, բայց այդ պրոցեսի մեջ ներգրավված է նաև Փաշինյանը, որը նույնպես ճանաչել է։ Ու դա բնական է, քաղաքական կամ պետական գործիչը, որը տարիներով երկրում գործունեություն է ծավալում, չի կարող չունենալ նմանատիպ կապեր։ Այսօր, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Միքայել Մինասյանին, դա ինձ համար նոնսենս չէ, ու դրանից ոչինչ չի բխում։ Ես էլ շատ մարդու կարող եմ ճանաչել։ Կենսագրություն ունեցող մարդը կարող է շատ տարբեր կապեր, ծանոթություններ ունենալ»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ փաստն այն է, որ այժմ կա ինչ-որ պրոցես, որի մեջ երեք մարդ է ներգրավված. «Երկուսն արդեն խոսել են, իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում է, որը ավելի է բարդացնում նրա դիրքը։ Եթե հերքման ենթակա է՝ ինչո՞ւ չի հերքում կամ ինչո՞ւ չի հաստատում։ Շատ հարցեր են առաջանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում