Վրաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարեցված ավիաչվերթները կվերսկսվեն մայիսի վերջից: Ինչպես տեղեկացնում է «Մթավարի» հեռուստաընկերությունը, այս պահի դրությամբ արտոնություններից օգտվելու են միայն թուրքական ավիաընկերությունները: Նշվում է, որ Turkish Airlines-ի կայքում արդեն վաճառվում են Թբիլիսի-Ստամբուլ և հակառակ ուղղություններով տոմսեր:
Ուղևորների համար սակայն անվտանգության հատուկ կանոններ են գործելու․ նրանք պետք է դիմակ և ձեռնոցներ կրեն և նաև կորոնավիրուսի արագ թեստ անցնեն: Ինքնաթիռում ուղևորների քանակը նույնպես նվազել է:
Հեռուստաընկերության փոխանցմամբ, դեռևս պարզ չէ, թե երբ է վերսկսվելու վրացական ընկերությունների գործունեությունը: