Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Միքայել Մինասյանը բացում է խաղաքարտերը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային դերակատարության և ընդհուպ ընդդիմության առաջնորդության ակնառու հայտ: Այս դեպքում անշուշտ ընդդիմություն ասվածը ենթադրում է առավելապես իշխող նախկին համակարգը, դրա բացահայտ և նաև քողարկված համակիրներով: Որովհետև ընդդիմադիր հավակնությամբ և դիրքավորմամբ շերտերը Հայաստանում բազմազան են և հնարավոր է թվարկել առնվազն ևս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը, և պայմանականորեն հնարավոր է ասել այն դաշտը, որտեղ առանցքում են «Սասնա ծռերը»: Նրանք էլ իրենց հայտարարել են Հայաստանի նոր կառավարությանն արմատական ընդդիմություն: Այդպիսով, Միքայել Մինասյանի հայտը անկասկած վերաբերում է նախկին իշխող համակարգին, որը սակայն իր հերթին է բաժանվում առնվազն երեք հիմնական սեգմենտի: Մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, և երրորդը Միքայել Մինասյանը: Այդ երեք սեգմենտը քարոզչական դաշտում գործում են ներդաշնակ, գործում են միատարր, սակայն զուտ քաղաքական ծրագրավորման տեսանկյունից նրանք ունեն տարբեր դիրքավորումներ:

Կդառնա՞ Միքայել Մինասյանը նախկին կառավարող համակարգի քաղաքական կոնսենսուսային թեկնածու: Պետք է նկատել, որ համակարգի պայմանական սեգմենտներում Մինասյանի հայտը գոնե առայժմ այդքան էլ ոգևորությամբ չէ, որ ընդունվում է:

Դրա դեմ «կոնտր» հայտեր, իհարկե չկան՝ մի շարք պատճառներով, սակայն չկա նաև ոգևորիչ արձագանք: Եվ առայժմ փաստորեն ուժի մեջ են ամիսներ առաջ զարգացումների համատեքստում եղած արձագանքները: Իսկ ամիսներ առաջ, երբ հնչեց, որ Միքայել Մինասյանը կարող է լինել ընդդիմության առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը անմիջապես արձագանքեց, որ վաղ է խոսել այդպիսի առաջնորդության, առաջնորդ ընտրելու մասին, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ առանց ՀՀԿ չի կարող արդյունավետ լինել նոր իշխանության դեմ որևէ քաղաքական միավորում:

Ներքին հարաբերության այդ ռեժիմը իշխող նախկին համակարգում փաստացի դեռևս չեղարկված չէ, ինչը նշանակում է, որ ընդդիմության համար պայքարի հայտը դեռևս այդ շրջանակում է: Ունի՞ այդ շրջանակում հաջողության, հաղթանակի հնարավորություն Մինասյանը: Հնարավոր է, որ գոնե առայժմ խնդիրը հաղթանակը չէ, այլ՝ նոր իշխանությանն առավելագույն թիրախավորելուն զուգահեռ, նվազագույն նպատակը նախկին կառավարող համակարգի այդ շրջանակում որևէ այլ հաղթանակ կամ հաջողություն թույլ չտալը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում