Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Վարչապետը զեկույցը բաժանեց 3 մասի. «2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը, ճգնաժամի կառավարության ընթացքում մեր որոշումները և հետագա անելիքները»:
«2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը»,- հայտարարեց վարչապետը և նշեց պատճառը. «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի իրոք անկախ, վստահելի դատական համակարգ: Եթե մենք ուզենայինք ստեղծել նոր խամաճիկային դատարան, ինչպես նախկինում էր, վաղուց այդ հարցը լուծած կլինեինք»:
Նա նշեց, որ ամենամեծ ձախողումը եղել է ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը. «Մենք այդտեղ ունենք անհաջողություն, որն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում: