Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե, Ալթընօրդու և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում վերակառուցվել է օսմանյան հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն։
19-րդ դարի այդ շինությունների վերականգնման աշխատանքները սկսվել են 2010թ-ին։
Հարյուրամյա պատմություն ունեցող վերակառուցված այդ տների մեծ մասը գտնվում են Ալթընօրդու շրջանի Թաշբաշ թաղամասի Մենեքշե փողոցում և Սըթքը Ջան պողոտայում։