Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները, տեղեկացնում է հանրապետության ԿԸՀ-ն:
Ճշտվում է, որ մայիսի 4-ին տեղի է ունեցել ԿԸՀ նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել «Խորհրդարանի Սենատի պատգամավոր Դ. Ն. Նազարբաեւայի լիազորությունների դադարեցման մասին»»,- հաղորդվում է հանձնաժողովի կայքում:
Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան ազատվել էր երկրի Սենատի նախագահի պաշտոնից: