Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու

Կորեայի, Չինաստանի նման մահակը վերցնեն ծեծե՞ն մարդկանց․ քաղաքացին պետք է շատ զգույշ լինի

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, երկուշաբթի օրվանից երկիրը, կարծես թե, անցնում է իր բնականոն կյանքին։ Ըստ էության, բացի հասարակական տրանսպորտից, ամեն ինչ սկսլեու է աշխատել։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի օրական թվերը գնալով ավելանում են։ Ձեր կարծիքով, ճիշտ քայլ է չեղարկել արտակարգ դրության սահմանափակումները։

-Առաջին հերթին ճիշտ քայլ է, երկորրդ հերթին՝ անխուսափելի։ Որքա՞ն կարող ենք սահմանափակել, մարդի նստեն տանը։ Ինչքա՞ն, երկու ամիս, վեց ամիս, մեկ տարի․․․ Հետո դուրս գան, նորից վիրուսին հանդիպեն։ Վիրուսը մնալու է, ուղղակի մեր օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների բարձրացման հետ մեկտեղ, պետք է պայքարենք ու կորոնավիրուսը մեզ համար դառնա սեզոնային գրիպի նման տարբերակ։ Կամ գիտական միտքը վերջապես պատվաստանյութ կամ դեղամիջոց ստեղծի։ Դա էլ կա՛մ հեռու ապագայում կլինի, կա՛մ չի լինի։  Մեկուսացումից աստիճանաբար դուրս գալու որոշում կայացրել է ոչ միայն ՀՀ-ն։ Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ մի շարք նահանգներ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում էին, հիմա նման որոշում են կայացրել։ Այս վիճակագրությունը, որը մենք լսում ենք ամեն օր, չպետք է մեզ սարսափեցնի։ Դա հիվանդության հարուցիչի տարածվածության հայտնաբերման թիվն է։ Դա տարածվածության իրական պատկերից շատ հեռու թիվ է։ Ամբողջ աշխարհում և ՀՀ-ում մի քանի անգամ ավել մարդիկ կրում են այդ վիրուսը։ Դրանք չպետք է դառնան խոչընդոտ, որպեսզի աստիճանաբար չմեղմացվեն սահմանափակումները։ Այստեղ սահմանափակումների ժամանակի ու ձևի մեջ պետք է քննարկել հարցը։ Որքանով ծավալուն ու արագ պետք է լինեն։ Ես կողմնակից եմ քայլ առ քայլ իրականացնելուն, ինչը կառավարությունը մինչև էսօր անում էր ու շարունակում է։ Ուղղակի ամսի 4-ին բավականին միանգամից մեծ շրջանակ է սկսում գործել։ Ինձ մոտ մտահոգություն է առաջանում այն մասով, որ արդյոք մենք պատրաստ ենք նման մեծ ծավալով վերագործարկման։ Մտավախությունս այն է, թե որքանով են գեղեցկության սրահները կանխարգելման տեսանկյունից պատրաստ։ Տարրական հիգիենիկ պահանջները արդյոք ամսի 4-ին մենք կունենանք։ Իսկ հանրային սննդի համակարգի մասով  ավելի մեծ մտավախություն ունեմ։ Հանրային սննդի կառույցները բավական լուրջ շփման հնարավորություն են տալիս։ Երիտասարդությանը մենք չենք թողնում գնալ համալսարաններ, բայց սրճարանները բացելուն պես իրենց բոլորին տանում ենք շփման վայրեր։ Ես կառաջարկեի, որպեսզի ամիս 4-ին ծառայությունների վերսկսման տեսանկյունից, առաջինը կենցաղսպասարկման ոլորտը լիներ, հետո նոր հանրային սննդի։ Փուլային անեինք, ոչ թե ամսի 4-ից ամեն ինչ բացեինք։

-Կարող ենք ասել, որ այս երկու ամսվա ընթացքում կիրառված արտակարգ դրության տնտեսական սահմանափակումներն անտեղի էին։ Մենք հիմա ավելի մեծ թվով հաստատված դեպքեր ունենք։

-Իհարկե ոչ։ Այդ սահմանափակումները իրենց նպատակին ծառայեցին։ Մենք սահմանափակումները կատարեցինք՝ նպատակ դնելով առողջապահական համակարգը կոլափսից զերծ պահելու ու ծանր դեպքերին ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Եթե մենք այդ սահմանափակումները չդնեինք, հիվանդացության ցուցանիշները կտրուկ և միաժամանակ կլինեին։ Հիվանդանոցները չէին կարողանա համապատասխան ծառայությունները իրականացնել։ Առողջապահական համակարգը գնահատեց տեխնիկական, տակտիկական իր հնարավորությունները ու ճիշտ քայլեր կարողացավ մշակել։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգը կոլափսից պաշտպանելու տեսանկյունից ճիշտ միջոցառում էր։ Եթե ուսումնասիրում ենք եվրոպական երկրների, Չինաստանի եղանակայաին պայմանները, վարակի խիստ տարածումը տեղի էր ունենում 4-12 աստիճան ջերմային պայմաններում։ Այսինքն՝ հարուցիչն այդ եղանակային պայմաններում ավելի «ագրեսիվ» էր։

Մենք ձգեցինք նաև համաճարակի կորը, գնացինք հարթեցման ճանապարհով։ Ու հիմա ջերամստիճանի բարձրացման շեմին ենք ու հուսով եմ կնվազի վարակի տարածումը։ Ժամանակի և տարածության մեջ հարուցիչը աստիճանաբար կորցնում է իր ազդեցության ուժգնությունը։ Կիրառված սահմանափակումները հնարավորություն են տվել գնահատել իրավիճակն ու պատրաստ լինել պայքարել համավարկի դեմ։

-Պարոն Մկրտչյան, ամսի 4-ից հետո իրավիճակի դրական կամ բացասական դինամիկայի ցուցիչը ո՞րն է լինելու՝ հաստատված դեպքերի նվազու՞մը/ ավելացումը, թե՞ մահերի թվի կրճատումը/մեծացումը։ Մենք կարծես թե իրավիճակը թողնում ենք հասարակության, մարդկանց բարձր գիտակցության հույսին, թե՞ ճիշտ կառավարման։

-Մահվան դեպքերի ստաբիլ պահելը, ցույց կտա, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Ծանր դեպքերի նվազման ցուցիչը։ Իսկ տարածվածությունը, թվերը կարող են աճել, դրանք ցուցիչ չեն։ Դրանք կարող են աճել։ Մենք անընդհատ ուզում ենք ինչ-որ սպեցիֆիկ հայկական գործոն փնտրել։ Հայերն անում են այն, ինչ անում է ճապոնացին, չինացին, ամերիկացին։ Մենք դիտարկում ու օգտվում ենք համաշխարհային գիտական ու գործնական փորձից։ Հիմա մենք կարող ենք ծայրահեղացնել, ասել՝ Կառավարությունը ձեռքերը լվանում է ու ամեն ինչ թողնում բնակչության վրա։ Դա այդպես չէ։ Ամեն տարի սոզանային գրիպ ենք ունենում։ Ամեն տարի կառավարություններն ի՞նչ են անում։ Ոչ մի բան չեն անում։ Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները երկրագնդի վրա կան, այդ թվում մեր Հանրապետությունում։ Օրինակ Վրաստանում առաջին իսկ օրվանից որոշել են, որ մահվան հիմնական պատճառն են նշելու, ոչ թե գրելու են՝ մահացավ կորոնավիրուսից։ Դրա համար իրենց մոտ 5 դեպք է, մեզ մոտ 33։ ՀՀ-ում թոքաբորբից տարեկան մահանում է 500-550 մարդ։ Ամիսը միջինում  45-50 դեպք ենք ունենում մահվան։ Ու՞ր են այսօր այդ թոքաբորբից մահվան դեպքերը։ Վերջապես մարդը մահկանացու է, չէ՞։ Մի բանից պետք է մահանա։

Մենք տեսնում ենք, որ հիմնականում մեծահասակներն ու խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են մահանում։ Նույնը սեզոնային գրիպի ժամանակ է արձանագրվում։ Մենք գրիպից ամեն տարի մահեր ենք ունենում։ Ուղղակի հիմա սկսել ենք հաշվառել, թե այս հարուցիչից ինչքան մարդ է մահանում, հիվանդանում։ Վիճակագրության խզում մենք ունենք։ Իսկ, ինչ վերաբերվում է մարդկանց, այո, մարդիկ պետք է ականջալուր լինեն ԱՆ կողմից հնչոցվող հայտարարություններին։ Ի՞նչ անեն, Կորեայի նման մահակը վերցնեն, ծեծե՞ն մարդկանց։ Կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկում է։ Հսկայական գումարներ են ծախսվում առողջապահական համակարգի վրա։ Քաղաքացին պետք է շատ զգույշ լինի ու մտածի իր առողջության մասին։ Պետությունն ամեն ինչ անում, անհնարին բաներ էլ է անում։ 2000-ից ավել մարդ մեկուսացնելը հե՞շտ բան է։ Ոչ մի երկրում այդպես չեն մեկուսացնում։ Բոլորը դրսում են, իրենց տներում են։ Քաղաքացին էլ իր հերթին պետք է մասնակցի այս պրոցեսին։ Քրիստոսի ծննդից 2000 տարի է անցել, մենք բնակչությանը դեռ ձեռք լվալ ենք սովորեցնում։ Պետությունը վաղը փող չի ունենալու նույն այս քաղաքացու առողջությունը պահպանելու համար։ Դրա համար մենք բոլորս պետք է ուշադիր լինենք ու առողջությունը պահպանենք։ Հակառակ դեպքում, մենք վաղը անգամ շտապ օգնության ծառայությունմ չենք կարողանա աշխատեցնել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում