Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Տպավորություն ունեմ, որ հանձնաժողովը ծածկադմփոց է անելու ապրիլյան պատերազմի իրական հանգամանքները. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ապրիլյան քննիչ հանձնաժողովը  Սերժ Սարգսյանից հետո հյուրընկալեց ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ով նշել է, որ անկեղծորեն պատասխանել է իրեն ուղղված բոլոր հարցերին։ Ի՞նչ կարծիք և ակնկալիքներ ունեք։ Արդյոք կարծում եք՝ հնարավոր կլինի՞ հասնել իրական հանգամանքների բացահայտմանը։

– Դուք հարցը ճիշտ տվեցիք, իսկապես հանձնաժողովը հենց հյուրընկալել է Սերժ Սարգսյանին ու մյուսներին։ Նրանք չեն ուսումնասիրում գնահատական տալու համար, կարծես թե հանձնաժողովն աշխատում է ծածկադմփոց անելու համար։ Կան մարդիկ, մեկը՝ ես, մասնակից ենք եղել իրադրություններին որպես նեյտրալ մարդ, որպես կամավոր՝ ինձ վրա կար պատասխանատվություն։ Բայց, չգիտես ինչու, ինձ չեն կանչում հանձնաժողով։ Մի անգամ էլ Մարտի 1-ի գործով եմ ասել, որ շատ բան գիտեմ, բայց դատախազություն ինձ չեն կանչում։ Ասացի՝ թող իմ ասածներն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին, ռուսերեն ասած՝ «նապրաշիվացա», ստիպողաբար խնդրեցի, որ ինձ հրավիրեին Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու, բայց ոչ մի օգուտ։ Հայաստանի նոր իշխանությունն ուզում է Մարտի 1-ը ծածկադմփոց անել, ամբողջ մեղադրանքը գցել մի մարդու վրա։ Ռոբերտ Քոչարյանն արդյոք այդ մի՞ մեղքն ունի. դա աբսուրդ է ու սխալ։ Դրա  չար պտուղները մեր ժողովուրդն է քաղում, նա մեծ տնտեսական, գազային հարցերով հանցագործություններ ունի արած, նույնը՝ նաև Սերժ Սարգսյանը։ Հիմա որ գազը թանկանում է՝ հենց նրանց գործունեության արդյունքն է, նաև՝ հեղափոխական իշխանության անգործության։ Այս հանձնաժողովը նույնպես ծածկադմփոց անելու միտում ունի, պարզապես «պտիչկայի» համար կանչում են։ Կասեն՝ տեսեք, Լևոն Մնացականյանն էլ է քննադատաբար մոտեցել, իբրև թե ինքն էլ է բացթողումներ ունեցել։ Կան հարցեր, որոնցում ոչ թե Լևոն Մնացականյանն է մեղավոր, այլ ավելի բարձր ղեկավարությունը, որոնք տարիներ շարունակ անգործության են մատնված եղել, տակտիկական սխալ գործողություններ արել, կադրային սխալ քաղաքականություն են վարել՝ հետախուզության և ընդհանրապես բանակի ստորաբաժանումների ոչ ճիշտ օգտագործում, բանակի իրավապահ մարմինների լիազորությունների գերազանցում։  Վերջինը հենց այնպես չեմ ասում, որովհետև Լելե Թեփեի դիրքի հանձնման մեծ մեղավորությունն ընկնում է ռազմական ոստիկանության տեղի ստորաբաժանման վրա։ Ես փակագծեր չեմ բացի, մինչև որ նորմալ գործ չհարուցվի։ Այս հարցով գրավոր դիմել եմ Արցախի նախագահին՝ որպես գլխավոր հրամանատարի, երբեք հրապարակավ չեմ արտահայտվել այդ մասին, նույնիսկ ակնարկներ չեմ արել։ Մենք 100-ից ավելի զոհ ենք տվել, բայց դա զոհվածնրին պետք չէ, ողջերին է պետք, որ սխալները չկրկնվեն։ Հենց հիմա այս նույն սխալները շարունակվում են։

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ովքե՞ր են այդ հանձնաժողովի անդամները, ինչքանո՞վ են կոմպետենտ, գիտե՞ն՝ ինչ է դիրքի պահպանությունը, ի՞նչ պետք է անեին, որ չեն արել տեղի հրամանատարները, պատասխանատու սպաները ի՞նչ չեն արել, ինչո՞ւ,  ո՞վ է խոչընդոտել։ Եթե ես լինեի՝ 10-15 օրվա ընթացում կքննեի։ Արդյոք հանձնաժողովը նպատակ ունի՞ քննելու, միանշանակ ասեմ՝ ոչ, առաջադրանք ստացե՞լ է  արդյոք քննելու՝ պատասխանում եմ՝ ոչ։ Դրա համար նրանք կհրավիրեն Սերժ Սարգսյանին, Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանին՝ թեյի և սուրճի, կհյուրընկալեն ու կճանապարհեն։

– Հանձնաժողովը չունի լծակներ գործ հարուցելու, գուցե փաստերը հավաքագրեն ու դրա հիմա վրա լինեն քրեական գործե՞ր։

Ոչ։ Նրանք ի վիճակի չեն փաստեր հավաքագրելու, որոնք ենթակա լինեն հանձնվելու քննչական մարմնին։ Այո՛, պետք է նման բան անի հանձնաժողովը, բայց ի վիճակի չէ ու, ըստ երևույթին, չունի նման առաջադրանք։ Կա մի նպատակ՝ ծածկադմփոց անել, լեգիտիմացնել, ծածկել   այն ամենը, ինչ նախկինում արվել է  ստվերային կերպով։

– Այդ դեպքում նպատակը ո՞րն էր նման հանձնաժողով ստեղծելու, կարող էին և ընդհանրապես չնախաձեռնել։

Ես օգտագործում եմ ծածկադմփոց բառը։ Անում են ամեն ինչ, որ հասարակությանը այլևս չհետաքրքրի այդ 800 հեկտարը, չհետաքրքրի մեր դիրքերի հանձնման պատճառը։ Անում են ամեն ինչ, որ հանրությունը մտածի, թե ամեն ինչ ճիշտ է արվել, այլ ելք չկար, պատերազմ էր, պատերազմում լինում են նաև պարտություններ։ Կամ էլ մեղքը կգցեն ինչ-որ շարքային խեղճուկրակ մարդու վրա։ Հիշո՞ւմ եք բանակում գոմեշի մսի հայտնի պատմությունը, երբ գոմեշի միս  մատակարարողին չեն բռնել ու պատժել, պատժել են պահեստապետներին, օրինակ՝ Կապանի մսի կոմբինատի տնօրենին, ով ընդամենը պահեստապետ էր։ Նախկին իշխանությունների օրոք նրան էլ սպանեցին բանտում։ Հետո Արցախում բանակում իմ աչքի առաջ պատժում էին այն պահեստապետներին, ովքեր միսը ստացել էին։ Ես այն ժամանակ ԱԺ պատգամավոր էի, դատախազին հարցրել եմ՝ ինչո՞ւ եք այդ մարդուն պատժում, պատասխանում է՝ մեղավոր է, որովհետև պետք է ճանաչեր ու չընդուներ այդ միսը։ Նրանք պարզապես ուզում էին ուշադրություն շեղել, չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը նախկինում, որպես պաշտպանության նախարար, լվացել է այդ գումարները։ Սերժ Սարգսյանը մեղքը  գցեց շարքային մարդկանց վրա, ժողովուրդն էլ ասաց՝ բրավո։ Հիմա էլ նույնը, թոզ են փչում ժողովրդի աչքին, հյուրընկալում են մեղավորներին։ Մի օր այս իշխանությունները պետք է քննություն հանձնեն ժողովրդին, տեսնենք՝ ինչպես են հանձնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում