Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում եղած 64-ամյա պացիենտը, տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։
«Պացիենտը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը: Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված»,- նշում են ԲԿ-ից:
64-ամյա կինը դուրս գրվելիս շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին բարեխիղճ աշխատանքի համար։










































