«Աերոֆլոտ»-ի ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը հայտարարել է, որ տոմսերի գումարները վերադարձնելու փոխարեն ընկերությունն ուղևորներին կառաջարկի վաուչերներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ վաուչերը կտրամադրվի վերադարձման գումարի չափով և բոնուսով` զեղչի տեսքով: Նման վաուչերը վավեր կլինի երեք տարի:
Դեմինը նշել է, որ այս ծրագիրը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ և վերաբերում է ինչպես պարտադրաբար, այնպես էլ կամավոր չեղյալ հայտարարված չվերթներին: Բացի այդ, այն վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոխադրումներին:
Նշվում է, որ վաուչերները կտրամադրվեն մինչև 2020 թվականի ավարտը:











































