Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Քննարկվում է 2020թ. ՀՀ բյուջեում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի ելույթին` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Պարոն Գրիգորյանը իմ լայվը նայում է, դուք չեք նայել. այստեղ հետաքրքիր բան կա: Լայվի մեջ մանրամասն ասում եմ, որ կառավարության թիրախավորումը չի ստացվել, որովհետև մեր պետական համակարգը չունի այդ գործիքները»:
Մարուքյանը կրկնեց, թե ում են առաջարկում տալ այդ փողը:
Նրա խոսքով` ժողովրդին տարբեր թվերով հնարավոր չի լինելու մոլորեցնել. «Այո, փողը կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































