Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել է, որ բացառում է ապստամբների հետ որևէ բանակցություն, որտեղ կքննարկվի երկրի ապագան: «Մեր միջև բանակցություններ չեն լինի մինչև Ահեղ դատաստանի օրը»,- Քադաֆիին է մեջբերել BBC-ն: Քադաֆիի ելույթը հեռարձակվել է նրա հայրենի Սիիրտ քաղաքում:
Թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունը՝ պարզ չէ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Քադաֆիին հավատարիմ ուժերը մի քանի ուղղություններով զիջում են դիրքրեը, իսկ նրա գեներալներից մեկը օրեր առաջ պատանդ է ընկել ապստամբներին: Այդուհանդերձ, երեկ Bloomberg գործակալությունը հրապարակել էր հոդված «Քադաֆիի սպասողական արշավը ավելացնում է նրա` իշխանության մնալու շանսերը» վերնագրով: Հոդվածում ասվում է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի առաջնորդները պակաս վճռական են իրենց հայտարարություններում լիբիական օպերացիայի վերաբերյալ, և նախկինի «օրեր և շաբաթների» օպերացիան արդեն ձգվում է ամիսներ:








































