Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. ՀՀ բյուջեում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը:
Դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց. «Դուք հայցում եք անսահմանափակ գերազանցում, պետք էր շեմ սահմանել: Մեր դիրքորոշումն է սահմանել հստակ սահմանաչափ և ԱԺ լիազորությունները չվերապահել կառավարությանը: Ձեր ներկայացրած նպատակը չի փարատում մեր անհանգստությունը»:
Պատգամավորը տարակուսում է. «Դժվա՞ր է այդ տոկոսը սահմանել. դա տեսանելի է միայն ձեզ համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































