Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին գլխավորում է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:
Աղյուսակը կազմել է ELO համակարգը` հաշվի առնելով խփած գոլերի քանակը և կատարած գոլային փոխանցումները: Մեսիին հաջորդում է «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Իսկ եռյակի վերջում 2014 թվականին պրոֆեսիոնալ կարիերան ավարտած ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրին է:
Տասնյակում են նաև Լուիս Սուարեսը, Զլատան Իբրահիմովիչը, Հարի Քեյնը, Մոհամեդ Սալահը, Նեյմարը, Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆայել Ֆալկաոն:
Ցուցակում չեն ընդգրկվել դարպասապահները:








































